Դեկտեմբեր‎ի 09 Երևան 6°C

$ 395.53 | € 393.43 | ₽ 6.42

Երևան 6°C | $ 395.53 | € 393.43 | ₽ 6.42

«Հրապարակ». «Հաբռգած են»․ ի՞նչն է խանգարում մարզպետներին աշխատել

«Հետաքրքիր մանրամասներ են հայտնի դառնում «Իմ քայլում» «հավատաքննություն» անցած մարզպետների հետ հանդիպումից: Հանդիպման նպատակն է եղել ճշտել` ինչու լավ չեք աշխատում, ինչու մարզերում իշխանության ռեյտինգն անկում է գրանցում: Հավատաքննիչը հիմնականում եղել է Լիլիթ Մակունցը։

 

Բոլորին գրեթե նույն հարցն է տրվել՝ ի՞նչն է ձեզ խանգարում աշխատել: Մարզպետների պատասխանը հիմնականում նույնն է եղել` համայնքների ղեկավարները. նրանք չեն կարողանում աշխատել, որոշակիորեն «հաբռգած են», չեն ենթարկվում:

 

Ամենաշատը բողոքել է Արարատի մարզպետ, կոկորդիլոսների մասնագետ Գարիկ Սարգսյանը` տեղեկացնելով, որ համայնքապետ ունեն, որը չի ներկայանում մարզպետարան, ոչ մեկին «պրիզնատ» չի գալիս: Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանն էլ բողոքել է իրավապահներից:

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի ելույթը խիստ պայթուցիկ է եղել. «Մարզում ինձ աշխատել խանգարում են Գագիկ Ծառուկյանն ու Էդոն` քրեաօլիգարխիկ խավը։ Ի՞նչ է նշանակում` Էդոն մարզում վեր է կենում-ասում՝ Աբովյան քաղաքը չենք տա գործ տվողներին։ Այդքանից հետո նա ի՞նչ գործ ունի ԱԺ-ում, նա ընդամենը ախրաննիկ էր, մնացել է ախրաննիկ»:

 

Պետրոսյանը տեղեկացրել է, որ այդ առնչությամբ ինքը նամակ է հղել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին: «Միակ մարզպետը, որը որևէ բողոք, մուննաթ չներկայացրեց, Հունան Պողոսյանն էր։ Ասաց` ինձ ոչ մի բան չի խանգարում աշխատել։ Քննարկումներից ակնհայտ դարձավ, որ մեր թիմում պատգամավորների մի ստվար մասը մարզպետների հետ, եթե չասենք թշնամական, ապա խոր «նեպրիյազնի» մեջ է։ Օրինակ` Արփի Դավոյանը շատ «խիստ» տոնով Վայոց ձորի մարզպետին մեղադրանք ներկայացրեց` դու սերտաճել ես Ջերմուկի Արսենյան Աշոտի, իր որդու հետ, շաբաթ-կիրակին նրանց ջերմուկյան հյուրանոցում ես անցկացնում»,-գրում է թերթը։

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում