«Գործ տվողի» ինստիտուտ. կարգազանց վարորդներին տուգանելու նոր մեխանիզմ կդրվի. Հրապարակ
«Հրապարակ» թերթը գրում է. «Իմ քայլը» խմբակցության անդամ Սիսակ Գաբրիելյանը մի խումբ պատգամավորների հետ շրջանառության մեջ է դնելու ճանապարհային երթեւեկության նկատմամբ հանրային վերահսկողությունը երաշխավորող օրենսդրական նախագիծ, որը հնարավորություն կտա քաղաքացիներին բջջային հեռախոսի հավելվածի միջոցով ոստիկանության ստորաբաժանմանը փոխանցել իրավախախտման վերաբերյալ էլեկտրոնային հաղորդագրություն, ինչի հիման վրա կհարուցվի վարչական վարույթ, իսկ կարգազանց վարորդը կենթարկվի վարչական տույժի։
Օրենսդրական այս նախաձեռնությամբ հանդես գալու համար հիմք է հանդիսացել ճանապարհատրանսպորտային պատահարների եւ դրանց հետեւանքով զոհերի մտահոգիչ վիճակագրությունը։ Պատգամավորը կատակում է՝ գուցե իր նախաձեռնությունն ընկալվի որպես «գործ տվողների» ինստիտուտի զարգացմանն ուղղված քայլ, բայց նպատակը հանրային վերահսկողությունը բարձրացնելն է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
ՊՆ-ում պաշտոնանկությունները սկսվեցին. Լուրջ գործընթաց է մեկնարկել. Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթն իր նախորդ համարներից մեկում գրել էր, որ Պաշտպանության նախարարությունում...
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Լուկաշենկոյի հետ. մանրամասներ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ:Հեռախոսազրույցի ընթացք...
Հայաստանն ու Վիետնամը խորացնում են համագործակցությունը մի շարք ուղղություններով
Պաշտոնական այցով Վիետնամում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել այդ երկրի կառավարության ղեկավար Նգույեն...
Օսիպյանը ՃՈ-ում հատուկ նիստ է հրավիրել. հնարավոր են պաշտոնանկություններ. Shamshyan.com
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ճանապարհային ոստիկանության նիստերի դահլիճում են հավաքվել ճանապարհային ոստիկա...