Դատավոր Վարդան Գրիգորյանը արհեստական խաչընդոտներ է ստեղծում լրագրողների համար. News.am
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Գրիգորյանն այսօր՝ հուլիսի 4–ին Ավան և Նոր Նորք վարչական շրջանների նստավայրում ընթացող դռնբաց դատական նիստի ընթացքում փորձեց խոչընդոտել լրագրողների աշխատանքը։ Դատավոր աշխատելու 20 տարվա փորձ ունեցող Գրիգորյանը վրդովվել էր այն հանգամանքից, որ լրագրողներն առանց իր թույլատվության և ներկայանալու փորձել են ձայնագրառում իրականացնել։
«Դահլիճում ինչ ուզում անու՞մ եք, չեմ հասկանում»,– հայտարարեց դատավորը։
Երբ NEWS.am–ի լրագրողը բացատրեց, որ դատական նիստը հրապարակային է, և իրենք ձայնագրառման միջոցով լուսաբանում են այն, Վարդան Գրիգորյանը հղում կատարեց Բարձրագույն դատական խորհրդի որոշմանը, որով սահմանված են զանգվածային լրատվության միջոցների հետ դատարանների փոխհարաբերության կանոնները:
Լրագրողները դատավորին հիշեցրեցին, որ համաձայն ԲԴԽ որոշման և գործող օրենսդրական կարգավորումների՝ լրագրողները պարտավոր են դատավորի թույլտվությունը ստանալ միայն լուսա-տեսանկարահանումներ իրականացնելիս, սակայն դատավորը պնդեց, որ նրանք պետք է նախ ներկայանան և թույլտվություն ստանան դատարանից ձայնագրառում իրականացնելու համար։
Այնուհետև լրագրողները միջնորդեցին տեսանկարահանում իրականացնել, սակայն դատավորը առանց կողմերի կարծիքը լսելու միանձնյա որոշեց մերժել այն՝ պատճառաբանելով լրագրողների դրսևորած վարքագիծը։
Ի դեպ՝ Վարդան Գրիգորյանը միակ դատավորն է, որը դատական նիստերից առաջ պարտադիր պայման է համարում լրագրողների հավատարմագրումը։
Լրագրողները թղթի վրա գրում են, թե որ լրատվամիջոցն են ներկայացնում, ինչ են ցանկանում անել դատական նիստի ընթացքում և այն ներկայացնում հիշյալ դատավորի աշխատակազմին։ Իսկ Վարդան Գրիգորյանը դատական նիստի ընթացքում որոշում է, թե ինչ եղանակով պետք է լրագրողները լուսաբանեն դռնբաց դատական նիստը։
Նմանատիպ հոդվածներ
ՊՆ-ում պաշտոնանկությունները սկսվեցին. Լուրջ գործընթաց է մեկնարկել. Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթն իր նախորդ համարներից մեկում գրել էր, որ Պաշտպանության նախարարությունում...
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Վիետնամի Ազգային ժողովի նախագահի հետ
Շարունակվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Վիետնամի Սոցիալիստական Հանրապետություն: Հուլիսի 6-ի առավոտյան Նի...
Հայաստանն ու Վիետնամը խորացնում են համագործակցությունը մի շարք ուղղություններով
Պաշտոնական այցով Վիետնամում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել այդ երկրի կառավարության ղեկավար Նգույեն...
Օսիպյանը ՃՈ-ում հատուկ նիստ է հրավիրել. հնարավոր են պաշտոնանկություններ. Shamshyan.com
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ճանապարհային ոստիկանության նիստերի դահլիճում են հավաքվել ճանապարհային ոստիկա...