Վրաստանում գլխին վիրավորում ստացած հայը կտեղափոխվի պալատ
Հունիսի 20-ին Թբիլիսիում տեղի ունեցած հանրահավաքների և բախումների հետևանքով 46-ամյա Դավիթ Գրիգորյանը կոմայի մեջ էր ընկել, եւ նրա առողջական վիճակը գնահատվում էր ծանր:
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը հայտնում է, որ իր դիվանագետները երեկ այցելել են հիվանդանոց: Դիվանագետները հանդիպում են ունեցել գլխավոր բժշկի և Դավիթ Գրիգորյանին բուժող բժիշկների հետ։ Նրանց փոխանցմամբ` Դավիթ Գրիգորյանի առողջական վիճակը գնահատվում է կայուն, և վերջինս վերակենդանացման բաժանմունքից կտեղափոխվի պալատ։
Հիշեցնենք, որ ռետինե փամփուշտը կպել էր Դավիթ Գրիգորյանի գլխին, այն ծակել է նրա գանգն ու վնասել ուղեղը։ Ոսկրի մասերը ցրվել են ուղեղի մեջ, ինչն էլ ավելի է բարդացրել նրա վիճակը։ Վիրավոր պացիենտի մասին ընտանիքին տեղեկացրել են միայն այն բանից հետո, երբ Գրիգորյանին վիրահատել են եւ Ալադաշվիլու կլինիկայից տեղափոխել շրջանային հոսպիտալ:
Նմանատիպ հոդվածներ
ՊՆ-ում պաշտոնանկությունները սկսվեցին. Լուրջ գործընթաց է մեկնարկել. Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթն իր նախորդ համարներից մեկում գրել էր, որ Պաշտպանության նախարարությունում...
Օսիպյանը ՃՈ-ում հատուկ նիստ է հրավիրել. հնարավոր են պաշտոնանկություններ. Shamshyan.com
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ճանապարհային ոստիկանության նիստերի դահլիճում են հավաքվել ճանապարհային ոստիկա...
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Լուկաշենկոյի հետ. մանրամասներ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ:Հեռախոսազրույցի ընթացք...
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Վիետնամի Ազգային ժողովի նախագահի հետ
Շարունակվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Վիետնամի Սոցիալիստական Հանրապետություն: Հուլիսի 6-ի առավոտյան Նի...