Լիբիայի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտահերթ նիստ կգումարի
ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդն այսօր երեկոյան Լիբիայի հարցով արտահերթ նիստ կանցկացնի: Այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը՝ ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Ֆյոդոր Ստրժիժովսկիին հղումով:
«Փակ խորհրդակցությունները կսկսվեն Նյու Յորքի ժամանակով 15:00-ին»,- ասել է ներկայացուցիչը:
Անվտանգության խորհրդի արտահերթ նիստը կապված է Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիի արևելյան ծայրամասում աֆրիկացի փախստականների ապաստարանի հրթիռակոծման հետ, որի հետևանքով, Al Jazeera հեռուստաալիքի տվյալներով, 60 մարդ է զոհվել, ավելի քան հարյուրը տուժել են:
Հաստատվել է, որ օդային հարվածը հասցվել է գեներալ Խալիֆա Հաֆթարին հավատարիմ ուժերի կողմից: Վերջին երեք ամսվա ընթացքում սա Հաֆթարի զորքերի կողմից ամենաարյունալի հարձակումն է, որի նպատակն է գրավել միջազգային հանրության կողմից ճանաչված կառավարության վերահսկողության տակ գտնվող մայրաքաղաքը:
Հիշեցնենք, որ այս տարվա գարնանը Հաֆթարը հրամայել է գրոհ սկսել Տրիպոլիի դեմ՝ «այն ահաբեկիչներից ազատագրելու համար»:
Նմանատիպ հոդվածներ
ՊՆ-ում պաշտոնանկությունները սկսվեցին. Լուրջ գործընթաց է մեկնարկել. Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթն իր նախորդ համարներից մեկում գրել էր, որ Պաշտպանության նախարարությունում...
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Լուկաշենկոյի հետ. մանրամասներ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ:Հեռախոսազրույցի ընթացք...
Հայաստանն ու Վիետնամը խորացնում են համագործակցությունը մի շարք ուղղություններով
Պաշտոնական այցով Վիետնամում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել այդ երկրի կառավարության ղեկավար Նգույեն...
Օսիպյանը ՃՈ-ում հատուկ նիստ է հրավիրել. հնարավոր են պաշտոնանկություններ. Shamshyan.com
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ճանապարհային ոստիկանության նիստերի դահլիճում են հավաքվել ճանապարհային ոստիկա...