Խուլերի միավորման նախագահը դատական հայց է ներկայացրել ընդդեմ արդարադատության նախարարի․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ՀՀ արդարադատության նորանշանակ նախարար Ռուստամ Բադասյանին դատի են տվել:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ հուլիսի 1-ին ՀՀ վարչական դատարան է դիմել Գրիգոր Գրիգորյանը՝ պահանջելով, որ դատարանը ստիպի արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին հունիսի 20-ի որոշումը վերացնել:
Նշենք, որ Գրիգոր Գրիգորյանը Խուլերի միավորման նախագահն է: Հավելենք նաև, որ տևական ժամանակ է՝ Հայաստանի խուլերի միավորման գլխին սև ամպեր են կուտակվել: Խուլ ու համրերը պահանջում են միավորման նախագահի հրաժարականը, իսկ, ահա, Գրիգոր Գրիգորյանը հեռանալու հիմքեր չի տեսնում:
Ի դեպ, Հայաստանի խուլերի միավորման շուրջ ստեղծված խնդրի մասով էր, որ 2019 թվականի փետրվարի 14-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արայիկ Մելքումյանի նկատմամբ Բարձրագույն դատական խորհուրդը կիրառեց ամենախիստ կարգապահական տույժը, և նրա լիազորությունները դադարեցվեցին»։
Նմանատիպ հոդվածներ
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Լուկաշենկոյի հետ. մանրամասներ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ:Հեռախոսազրույցի ընթացք...
ՊՆ-ում պաշտոնանկությունները սկսվեցին. Լուրջ գործընթաց է մեկնարկել. Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթն իր նախորդ համարներից մեկում գրել էր, որ Պաշտպանության նախարարությունում...
Օսիպյանը ՃՈ-ում հատուկ նիստ է հրավիրել. հնարավոր են պաշտոնանկություններ. Shamshyan.com
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ճանապարհային ոստիկանության նիստերի դահլիճում են հավաքվել ճանապարհային ոստիկա...
Հայաստանն ու Վիետնամը խորացնում են համագործակցությունը մի շարք ուղղություններով
Պաշտոնական այցով Վիետնամում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել այդ երկրի կառավարության ղեկավար Նգույեն...