ԲԴԽ անդամի թեկնածուի առաջին իսկ պատասխանները «Իմ քայլին» ստիպել են հետքայլ կատարել. Հրապարակ
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Չնայած «Իմ քայլում» պնդում են, թե իրենց պատգամավորները գործուղման և հանդիպումների էին, ու ԲԴԽ-ի իրենց առաջադրած թեկնածուն զուտ «տեխնիկական»` ձայների պակասի պատճառով չընտրվեց, «Իմ քայլի» մեր աղբյուրն այլ մանրամասներ հայտնեց այդ առնչությամբ. «Իրականում երկար բանակցությունների արդյունքում է դատավորի թեկնածու Աննա Մարգարյանը համաձայնել, անգամ նրա տուն են գնացել` համոզելու, որ առաջադրի թեկնածությունը։
Նա համալսարանում բավականին հարգված, քաղաքականությունից անչափ հեռու գիտնական է, որը լուրջ ծրագրեր է իրականացնում դրսի հետ։ Մերոնք մտածել էին, որ նա շատ հարմար է. նման խիստ ինտելիգենտ թեկնածու է Գրիգոր Բեքմեզյանը՝ Լևոն Տեր-Պետրոսյանի խնամին, Վիգեն Քոչարյանը մասամբ օդիոզ համբավ ունի։
Աննա Մարգարյանը՝ որպես գիտնական, խիստ ընդունելի էր, սակայն նրան ուղղված հենց առաջին հարցերի պատասխաններն անակնկալի էին բերել թիմին` ուղիղ-շիտակ, առանց կոնյունկտուրայի, իսկ դատարանները փակելու առումով նրա հնչեցրած մտքերը, սեյսմիկ, փլվող շենքերի հետ համեմատությունը դարձան փափուկ ետքայլ անելու լրջագույն պատճառ. որոշվել էր ապահովել որոշակի ձայներ, սակայն թեկնածուն չպետք է անցնի»:
Իսկ ճի՞շտ է, որ «Լուսավոր Հայաստանի» հետ ևս կուլիսային բանակցություններ են ընթացել այդ օրը` դեմ քվեարկելու համար։ «Կդժվարանամ ասել, սակայն նրանց քվեարկությունը ևս անակնկալ էր. եթե ազնիվ ու անկեղծ` մասնագիտորեն, մարդկայնորեն, իսկապես մեծ վրիպում էր թույլ տրվել, մանավանդ` Աննայի հայրը նոր է մահացել, ինքն էլ շատ հարգված է ուսանողների շրջանում»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ հոդվածներ
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Լուկաշենկոյի հետ. մանրամասներ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ:Հեռախոսազրույցի ընթացք...
ՊՆ-ում պաշտոնանկությունները սկսվեցին. Լուրջ գործընթաց է մեկնարկել. Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթն իր նախորդ համարներից մեկում գրել էր, որ Պաշտպանության նախարարությունում...
Օսիպյանը ՃՈ-ում հատուկ նիստ է հրավիրել. հնարավոր են պաշտոնանկություններ. Shamshyan.com
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ճանապարհային ոստիկանության նիստերի դահլիճում են հավաքվել ճանապարհային ոստիկա...
Հայաստանն ու Վիետնամը խորացնում են համագործակցությունը մի շարք ուղղություններով
Պաշտոնական այցով Վիետնամում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել այդ երկրի կառավարության ղեկավար Նգույեն...