ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մանվել Գրիգորյանը թթվածնային սարքով նիստերի դահլիճում է
Մեկնարկել է Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստը։ Գրիգորյանին դարձյալ դատարան տեղափոխեցին անվասայլակով՝ բժիշկների ուղեկցությամբ։ : Նրան միացված է թթվածնային սարք։
Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ապօրինի կերպով՝ «Զենքի մասին» ՀՀ օրենքով նախատեսված սահմանափակումների շրջանցմամբ, կնոջ՝ Նազիկ Ամիրյանի, որդու՝ Արման Գրիգորյանի և քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել և իրենց պատկանող երեք տներում ապօրինի կերպով պահել հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր,ինչպես նաև կատարել է տարբեր տեսակի հափշտակություններ։
Նազիկ Ամիրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ապօրինի կերպով՝ «Զենքի մասին» ՀՀ օրենքով նախատեսված սահմանափակումների շրջանցմամբ, ամուսնու՝ Մանվել Գրիգորյանի, որդու՝ Արման Գրիգորյանի և քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել և իրենց պատկանող երեք տներում ապօրինի կերպով պահել հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր, ինչպես նաև կատարել է տարբեր տեսակի հափշտակություններ։
ՏԵՍԱՆՅՈՒԹԸ՝ news.am-ի
Նմանատիպ հոդվածներ
ՈՒՂԻՂ. Ռոբերտ Քոչարյանը կրկին կալանավորվեց. ուղիղ միացում ԱԱԾ շենքի մոտակայքից
Ռոբերտ Քոչարյանի կալանավորման մասին դատարանի վճռի հրապարակումից հետո, երկրորդ նախագահի կողմնակիցները հավաքվել են ԱԱԾ դիմ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Օ, այնքան ասելիք ունեմ. Ռոբերտ Քոչարյան
«Կարծում եմ՝ դուք տեսել եք, որ ո՛չ օրենք կա, ո՛չ օրինականություն»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ եր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ավտոերթ Վրաստանի ՆԳՆ-ի դիմաց
Վրաստանում իշխանության գործունեության դեմ բողոքի ակցիա իրականացնողները ավտոերթ են իրականացնում Վրաստանի ներքին գոր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Էնքան հեգնեմ սաղին, որ որևիցե մեկին պակաս չթվա․ Սիմոնյանը՝ ԼՀԿ պատգամավորներին
Էդմոն Մարուքյանի կողմից Քաղավիացիայի պետ Տաթևիկ Ռևազյանին «էն սիրուն աղջիկ» անվանելուց հետո ԱԺ-ում «փոխհրաձգությունը» գն...