ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քաղաքապետարանը չունի պրոֆեսիոնալ իրավաբանական թիմ, այլապես կօգտվեր «Սանիտեկի» հետ պայմանագրից ու կհայտարարեր նոր օպերատորի մրցույթ. Դավիթ Խաժակյան
Կարծում եմ, որ եթե քաղաքապետարանն ունենար պրոֆեսիոնալ իրավաբանական թիմ, կկարողանար «Սանիտեկի» հետ կնքած պայմանագրից օգտվել և կհայտարարեր նոր օպերատորի մրցույթ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը:
«Քաղաքապետարանը պարզապես պրոֆեսիոնալ մոտեցում չի ցուցաբերում: Որքանով հասկանում է՝ խնդիրը փորձում է այդքանով էլ լուծել: Ակնհայտ է, որ մայրաքաղաքում աղբահանությունը ձախողվել է, բայց փոխանակ քաղաքապետարանը փորձեր դրան լուծում տար և խզեր պայմանագրերից մեկը, գնաց այն ճանապարհով, որ փորձեց զուգահեռաբար աշխատանք տանել: Բայց, քանի որ քաղաքապետարանի համայնքային հիմնարկը չի համագործակցում «Սանիտեկի» հետ, և գործունեությունները չեն համակարգվում՝ խնդիրները մնում են արդիական»,-ասաց Խաժակյանը:
Նրա խոսքով՝ 3 տարի է, ինչ մայրաքաղաքում գոյություն ունի աղբահանության խնդիրը՝ հատկապես ամռան ամիսներին:
Խաժակյանն ասաց, որ դեռևս նախորդ տարվա հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին ակնհայտ էր, որ վիճակը սրվելու է՝ հաշվի առնելով «Սանիտեկի» ունեցած հզորությունները, և հենց այդ ժամանակ պետք է նոր ներդրումներ կատարվեին: Ըստ Խաժակյանի՝ քաղաքապետարանի հետ տեղի ունեցան քննարկումներ, որոնց արդյունքում որևէ քայլ չկատարվեց, և «Սանիտեկը» շարունակեց մի կողմից պատշաճ չկատարել մայրաքաղաքի աղբահանությունը, մյուս կողմից քաղաքապետարանը միջոցներ չձեռնարկեց, որ այդ խնդիրները կարգավորվեն: «Արդյունքում իրավիճակն իսկապես սրվեց: Քաղաքապետարանն այժմ ոչ մի բանակցություն չի վարում «Սանիտեկի» հետ և ասում է, որ եղած միջոցներով՝ այդ թվում համայնքային նոր ստեղծված հիմնարկով կկարողանա աղբահանությունը կատարել»,-ասաց Խաժակյանը:
Մանրամասները՝ տեսանյութում
Նմանատիպ հոդվածներ
ՈՒՂԻՂ. Ռոբերտ Քոչարյանը կրկին կալանավորվեց. ուղիղ միացում ԱԱԾ շենքի մոտակայքից
Ռոբերտ Քոչարյանի կալանավորման մասին դատարանի վճռի հրապարակումից հետո, երկրորդ նախագահի կողմնակիցները հավաքվել են ԱԱԾ դիմ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Օ, այնքան ասելիք ունեմ. Ռոբերտ Քոչարյան
«Կարծում եմ՝ դուք տեսել եք, որ ո՛չ օրենք կա, ո՛չ օրինականություն»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ եր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ավտոերթ Վրաստանի ՆԳՆ-ի դիմաց
Վրաստանում իշխանության գործունեության դեմ բողոքի ակցիա իրականացնողները ավտոերթ են իրականացնում Վրաստանի ներքին գոր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Էնքան հեգնեմ սաղին, որ որևիցե մեկին պակաս չթվա․ Սիմոնյանը՝ ԼՀԿ պատգամավորներին
Էդմոն Մարուքյանի կողմից Քաղավիացիայի պետ Տաթևիկ Ռևազյանին «էն սիրուն աղջիկ» անվանելուց հետո ԱԺ-ում «փոխհրաձգությունը» գն...