ՈՒՂԻՂ. Մեկնարկել է Երևանի ավագանու արտահերթ նիստը
Երևանի քաղաքապետարանում մեկնարկել է ավագանու արտահերթ նիստը: Օրակարգում ներառված են՝
1) Երևան համայնքի սեփականություն համարվող բնակարաններն անհատույց օտարելու մասին
2) Երևան քաղաքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 25-ի N47-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և գումար հատկացնելու մասին
3) Երևան քաղաքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 25-ի N47-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
4) Որպես նվիրաբերություն գույք ընդունելու և գույքի նվիրատվության մասին
5) Երևան քաղաքում Հենրիկ Ոսկանյանի անվամբ փողոց անվանափոխելու մասին հարցերը։
Արտահերթ նիստը գումարվել է՝ ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասով և Երևան քաղաքի ավագանու 2009 թվականի հունիսի 18-ի N1-Ն որոշմամբ ընդունված կանոնակարգի 115-րդ կետով, Երևանի քաղաքապետի 2019 թվականի հունիսի 19-ի թիվ 2042-Ա որոշմամբ:
Նմանատիպ հոդվածներ
Հյուսիսային պողոտայով զբոսնելիս մոտեցավ ինձ. Աննա Հակոբյան
Այսօր Երեւանում զբոսնելիս ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանին է մոտեցել Ռիմա անունով մի կին եւ հայտնել, որ երկրում տեղի ո...
«Ժամանակ». Նոր փոփոխություն վարորդական իրավունք ստանալիս
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի կառավարությունը մտադիր է փոփոխություններ կատարել «ճանապարհային երթեւեկության անվտանգ...
ԱԻՆ հիդրոմետ ծառայությունը տեղեկացնում է
Հունիսի 24-ինъ ժամը 22:20-ից 23:00-ը, Լոռու մարզի Միխայելովկա, Մեդովկա համայնքների տարածքներում տեղակայված 4 գազագեներատ...
Բրուցելոզի պատճառով տարեսկզբից ի վեր 200 կենդանի է սպանդի ենթարկվել. վստահեցնում են, որ համաճարակ չկա
Վայոց Ձորի մարզի խոշորացված Եղեգիս համայնքում 4 ամսվա ընթացքում 23 գլուխ խոշոր եղջերավոր և 173 մանր եղջերավոր կենդանու ե...