Մատենադարանի հարևանությամբ 3 հաստաբուն ծառ է հատվել
Երևանում՝ Մատենադարանի հարևանությամբ 3 հաստաբուն ծառ է հատվել։ Ծառը հատողները վստահեցնում են՝ իրենք առողջ ծառեր չեն կտրել՝ դրանք ծերացել էին։ Կենտրոն վարչական շրջանի Ծառերի ձևավորման բաժնի պետ Լևոն Հովհաննիսյանը Tert.am-ի հետ զրույցում պարզաբանեց, որ եկել են ահազանգի հետքերով և պարզել, որ բարդիների արմատային համակարգը փտել էր։
«Գիշերը 2։30 Մաշտոցի 49 հասցեից ահազանգ ենք ստացել, որ բարդի է այրվում, ԱԻՆ-ը տեղում է։ Լինելով տեղում՝ մենք պարզեցինք, որ ծառը խորը էտի ենթարկված արծաթափայլ բարդի է, որն ունի փչակ, իսկ արմատային համակարգը լրիվ փտած է։ Հրդեհը երեկոյան կանխելուց հետո որոշեցինք առավոտյան իրականացնել հատման աշխատանքներ»,- ասաց նա։
Հովհաննիսյանը նշեց՝ հատված 3 բարդին տարիքն անց էին, քանի որ բարդիներ ապրում են 35-40 տարի, իսկ այս ծառերը 50-60-ի մոտ են։ Նա վստահեցրեց, որ աշնանն այս ծառերի փոխարեն նորերը կտնկվեն։
Նմանատիպ հոդվածներ
Հյուսիսային պողոտայով զբոսնելիս մոտեցավ ինձ. Աննա Հակոբյան
Այսօր Երեւանում զբոսնելիս ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանին է մոտեցել Ռիմա անունով մի կին եւ հայտնել, որ երկրում տեղի ո...
«Ժամանակ». Նոր փոփոխություն վարորդական իրավունք ստանալիս
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի կառավարությունը մտադիր է փոփոխություններ կատարել «ճանապարհային երթեւեկության անվտանգ...
ԱԻՆ հիդրոմետ ծառայությունը տեղեկացնում է
Հունիսի 24-ինъ ժամը 22:20-ից 23:00-ը, Լոռու մարզի Միխայելովկա, Մեդովկա համայնքների տարածքներում տեղակայված 4 գազագեներատ...
Բրուցելոզի պատճառով տարեսկզբից ի վեր 200 կենդանի է սպանդի ենթարկվել. վստահեցնում են, որ համաճարակ չկա
Վայոց Ձորի մարզի խոշորացված Եղեգիս համայնքում 4 ամսվա ընթացքում 23 գլուխ խոշոր եղջերավոր և 173 մանր եղջերավոր կենդանու ե...