ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ձորակապ համայնքի նախկին ղեկավարի ապօրինությունները
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման, Շիրակի մարզային վարչությունների և Անիի բաժնի ծառայողների համատեղ միջոցառումներով բացահայտվել են Ձորակապ համայնքի նախկին ղեկավարի ապօրինությունները:
Մասնավորապես, ըստ նախնական տվյալների, ելնելով խմբային շահերից, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, 2014 թվականին նա կազմել և իր ստորագրությամբ ու համայնքի կնիքով վավերացրել է կեղծ քաղվածքներ:
Նույն թվականին կեղծ բովանդակությամբ գրություններ է հասցեագրել անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Շիրակի մարզային ստորաբաժանման ղեկավարին, իբրև, Ձորակապի գյուղական խորհրդի կոմիտեի 1991 թվականի համապատասխան որոշմամբ «Սառնաղբյուրի խաչմերուկ» կոչվող հանդամասից տարբեր մակերեսներով երկու հողամաս է հատկացվել համայնքի մի բնակչի: Դրանց հիման վրա բնակիչը այդ հողատարածքների նկատմամբ ընդհանուր սեփականության իրավունքով ձեռք է բերել իրավունքի պետական գրանցում, ինչի արդյունքում «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք ներդրումային ծրագիր իրականացնող կազմակերպություն» ՊՈԱԿ-ի հետ պայմանագիր է կնքել և ստացել է շուրջ 84 միլիոն դրամի փոխհատուցում: Առերևույթ հանցագործության դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է քննչական կոմիտե՝ նախաքննության: