Ալիևն ուժեղացնում է պաշտպանությունը Մնացականյան-Մամեդյարով հանդիպումից առաջ. Ժամանակ
«Մինչ Հայաստանում ներքաղաքական տիրույթում շրջադարձային փոփոխություններ են շարունակվում դատական համակարգում, Ադրբեջանում Իլհամ Ալիևը փոփոխություններ է կատարել ուժային կառույցներում: Ընդ որում, դրանցից մեկով Ալիևը հեռացրել է դեռևս հոր նախագահության մեկնարկից ներքին գործերի նախարարի պաշտոնը զբաղեցնող Ռամիլ Ուսուբովին: Նա այդ պաշտոնում է 1994 թվականից: Հնարավոր կլիներ այդ փոփոխությունը բացատրել նրա տարիքով՝ 71 տարեկան, եթե չլիներ մյուս հանգամանքը: Ադրբեջանի նախագահը պաշտոնանկ է արել նաև պետական անվտանգության ծառայության ղեկավարին: Իսկ դա նշանակում է, որ Ալիևը փաթեթային փոփոխություն է կատարում ներքին իրավիճակի համար պատասխանատու ուժային կառույցներում:
Այն, որ Ադրբեջանում ներքին իրավիճակը, մեղմ ասած, լավ չէ վաղուց, նորություն չէ: Ալիևը պարբերաբար ստիպված է բորբոքել «լրտեսական կրքեր», ընդ որում, դրանք ոչ միշտ է այսպես ասած՝ հայկական հետքերի վերագրում: Բավականին բարդ է ստույգ գնահատել, թե հատկապես ինչ վտանգներ է զգում Ալիևը ներսում, կատարելով առանցքային կառույցների ղեկավարների պաշտոնանկություն, սակայն այստեղ, իհարկե, հնարավոր ռիսկերի շարքում անշուշտ պետք է դիտարկել արցախյան հարցը, հատկապես պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի՝ օրերս արած մի բավականին ուշագրավ հայտարարության ֆոնին:
Մասնավորապես, պատասխանելով լրագրողների հարցերին, նա ասել էր, որ միջազգային իրադրությունը թույլ չի տալիս պատերազմ սկսել, և նախագահ Ալիևը անում է ամեն ինչ հարցը բանակցային ճանապարհով լուծելու համար: Այլ կերպ ասած, Հասանովը հայտարարել էր, որ Ադրբեջանին թույլ չեն տալիս պատերազմել, և Ալիևը անում է ամեն ինչ, այդպիսի թույլտվություն ստանալու համար:
Մյուս կողմից, Հասանովի հայտարարությունը փաստորեն վկայում է, որ Ադրբեջանում իշխանությունը ծոծրակին զգում է հանրության, այսպես ասած, հարցը՝ ինչո՞ւ բանակի վրա միլիարդավոր դոլարներ ծախսող, անընդհատ զորավարժային մկաններ ցույց տվող Ալիևը չի անցնում գործի և չի «վերադարձնում» Ղարաբաղը, երբ ակնհայտ է, որ Հայաստանը թավշյա հեղափոխությունից հետո առավել կոշտացրել է դիրքորոշումը Արցախի հարցում: Ալիևն այդ հարցին պատասխան չունի, որովհետև ուղիղ ասել, որ ուժային կենտրոններն արգելում են, նշանակում է ասել, որ Բաքվի ռազմական ուժը ոչինչ է, եթե չունի այսպես ասած՝ ինքնուրույնություն: Միաժամանակ, դա նշանակում է նաև ասել, որ ավագ եղբայր Թուրքիան էլ ի վիճակի չէ ապահովել այդ հնարավորությունը: Մյուս կողմից, չունենալով պատերազմի հնարավորություն, Ալիևն ավելի ու ավելի է կորցնելու ուռա-ռազմահայրենասիրականությամբ Ադրբեջանի հանրությանը ենթարկեցնելու հնարավորությունը:
Ահա, այդ իրավիճակում Ադրբեջանի նախագահը ստիպված է ուժեղացնել իր ներքին անվտանգությունը, այն էլ Վաշինգտոնում նախատեսված Մնացականյան-Մամեդյարով հանդիպումից առաջ, որտեղ, թերևս, Ադրբեջանի համար կերկարաձգվի պատերազմի արգելքը՝ լավագույն դեպքում քաղաքական «բանավոր» կարգով, իսկ վատագույն դեպքում՝ առերեսելով հրադադարի մեխանիզմների հարցին»,-գրում է թերթը։
Մանրամասները` թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ հոդվածներ
Իրավիճակը Լարսում. արդյո՞ք Վրաստան ավտոմեքենաների մուտքն արգելվում է. պարզաբանում
Վրացական սոցկայքերում տեղեկություններ են տարածվել, թե Ռուսաստանը Լարսի անցակետով արգելում է Վրաստան ավտոմեքենաների մուտք...
Դատախազը միջնորդեց կալանավորել Ռոբերտ Քոչարյանին
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումը փո...
Ներկայացել են որպես ԱԱԾ գեներալներ, կրել են ուսադիրներ ու գույք են հափշտակել
ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից հանցավորության դեմ պայքարի գործառույթների իրականացման շրջանակն...
Հրայր Թովմասյանի հետ կապված որևէ քննարկում չի ընթացել. Մակունց
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ներսում Հրայր Թովմասյանի հետ կապված որևէ քննարկում չի ընթացել, լրագրողների հետ զրույցում այսօ...