Պատահարներ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թբիլիսիում երկար մազեր ունենալու և ականջօղ կախելու համար երկու երիտասարդի են ծեծել

Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը 1 մարդ է ձերբակալել նախօրեին Թբիլիսիի «Ռուսթավելի» մետրոկայարանում տեղի ունեցած դեպքի առնչությամբ, երբ ազգայնականները երկու երիտասարդի են ծեծի ենթարկել՝ երկա�…

Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը 1 մարդ է ձերբակալել նախօրեին Թբիլիսիի «Ռուսթավելի» մետրոկայարանում տեղի ունեցած դեպքի առնչությամբ, երբ ազգայնականները երկու երիտասարդի են ծեծի ենթարկել՝ երկար մազեր ունենալու և ականջօղեր կրելու համար, գրում է Грузия онлайн-ը:

 

Տղամարդը մի քանի այլ համախոհների հետ շարժասանդուղքով բարձրացել է տղաների հետևից և մետրոյից դուրս գալիս հարվածներ հասցրել նրանց։ Նախքան փախուստի դիմելը՝ նա հասցրել է վիրավորական արտահայտություններ հնչեցնել մետրոյի մուտքի մոտ կանգնած ոստիկանների հասցեին։

 

Պատահարը տեսանկարահանել է Վրաստանի հանրային հեռուստատեսության թղթակիցը։

Ամեն ինչ սկսվել է այն ժամանակ, երբ մի տղամարդ կայարանում նկատել է երկու երիտասարդների, հավանաբար երաժիշտների, և նրանց տեսքը «նյարդայնացրել» է նրան։

 

Նախօրեին Վրաստանի ազգայնական կազմակերպությունները և արմատական խմբերը ԼԳԲՏ համայնքի գործունեության դեմ նախազգուշական հայտարարություններ էին հնչեցրել։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250