ՏԵՍԱՆՅՈՒԹ. Միջադեպ. Քոչարյանի գործով դատական նիստից մի կնոջ ուժով հեռացրին
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով բողոքների քննությանը քիչ առաջ միջադեպ տեղի ունեցավ, գրում է News.am-ը։
Դահլիճում ներկա տուժողների աջակիցներից մի կին շարունակ տեղից ռեպլիկներ էր անում՝ դիմելով Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններին։
Նախագահող դատավոր Արմեն Դանիելյանը որոշում կայացրեց դատական սանկցիա կիրառել քաղաքացու նկատմամբ և նրան հեռացնել դատական նիստերի դահլիճից։ Քաղաքացին, սակայն հրաժարվեց ենթարկվել դատարնի օրինական պահանջին։ Շուրջ հինգ րոպե դատական կարգադրիչներին չէր հաջողվում հանդարտեցնել բղավող կնոջը և նրան հեռացնել դահլիճից։ Դատարանը ստիպված եղավ ընդմիջում հայտարարել։ Ի վերջո նրան ուժով հեռացրին։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քիչ առաջ խոշոր վթար է տեղի ունեցել Աճառյան-Բաբաջանյան խաչմերուկում
Aurora News-ը քիչ առաջ տեսանյութ է ստացել Աճառյան-Բաբաջանյան փողոցների խաչմերուկից, որտեղ խոշոր վթար է տեղի ունեցել: Մեզ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԱԻՆ-ը հորդորում է չայցելել «Սատանի կամուրջ»
Հալիձոր գյուղին հարակից տարածքում սողանքի ակտիվացման հետևանքով հողազանգվածը փակել է Որոտան գետի հունը: Այդ մասին հայտնու...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հրդեհ Երևանում. այրվել է էլեկտրական ենթակայան
Այսօր վթար է տեղի ունեցել մայրաքաղաքի Օրբելի փողոցում` էլեկտրական ենթակայանում: Ժամը 13:30-ի սահմաններում տեղի ուն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նոր կադրեր «օրենքով գող» Անդիկի սպանությունից. Lurer.com
Հայտնվել են նոր բացառիկ կադրեր՝ «օրենքով գող» Մասիվցի Անդիկի սպանությունից: Տեսանյութը՝ Lurer.com-ի: