ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը զրուցել է ԱԺ-ի դիմաց նստացույց անող «Ահազանգ» շարժման անդամների հետ
«Ահազանգ» շարժման անդամները այսօր՝ հունիսի 20-ին, շարունակում են նստացույցն Ազգային ժողովի դիմաց: Նրանք բողոքում են եկամտային հարկի համահարթեցման դեմ: Ակցիայի մասնակիցները պնդում են, որ նստացույցը կշարունակեն այնքան, մինչև խորհրդարանը քննարկի ու քվեարկի Հարկային օրենսգիրքը։
«Մենք առաջարկում ենք սահմանել չհարկվող շեմ՝ առնվազն կենսապահովման նվազագույն զամբյուղի արժեքի չափով, ունենալ քառաստիճան պրոգրեսիվ դրույքաչափեր, առաջին դրույքաչափը պետք է առնվազն 10 տոկոսային կետով նվազ լինի երկրորդից, իսկ երկրորդը և երրորդը առնվազն 5 տոկոսային կետով համապատասխանաբար նվազ լինեն հաջորդող դրույքաչափերից, առաջին դրույքաչափը պետք է տարածվի եկամուտների այն շեմի վրա, որը բավարար է չորս անդամից բաղկացած միջին ընտանիքի նվազագույն կենսաապահովման զամբյուղն ապահովելու համար, բարձրացնել նվազագույն աշխատավարձը և այն սահմանել կենսաապահովման նվազագույն զամբյուղի արժեքից բարձր՝ միջին աշխատավարձի 50-60 տոկոս միջակայքում»,-ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:
Նրանք հույս ունեն, որ նույնիսկ այն պատգամավորները, որոնք առաջին ընթերցման ժամանակ կողմ են քվեարկել նախագծին, այս անգամ դեմ կլինեն:
Ավելի ուշ ակցիայի մասնակիցներին է մոտեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, զրուցել և խոստացել ուսումնասիրել նախագիծն ու կարծիք հայտնել։
Նշենք, որ երեկվանից «Ահազանգ» նախաձեռնության անդամները նստացույց են իրականացնում ԱԺ-ի դիմաց: Նրանք պահանջում են չեղարկել Հարկային օրենսգրքի փաթեթով առաջարկվող եկամտային հարկի համահերթեցումը: Նախաձեռնության անդամներն ունեն պաստառներ՝ «ոչ համահարթեցմանը», «ոչ համահարթ սպասարկմանը» եւ այլ գրություններով:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մանկական հակատուբերկուլյոզային դիսպանսերում բուժվելու փոխարեն ընտանիքներով հանգստացել են
ՀՀ առողջապահության նախարարությունը նախորդ տարի բուժհիմնարկների միջև կատարել է բյուջեի վերաբաշխում: Մայրաքաղաքի որո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կրպակների ապամոնտաժում Հր․ Քոչար փողոցում
Այսօր ապամոնտաժման աշխատանքներ են իրականացվել Երևանի Հր․ Քոչար փողոցում։ AuroraNews.am-ին ականատեսները հայտնեցին, որ ապա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հրդեհ Եռաբլուր պանթեոնի մոտակայքում. ԱԻՆ-ը մանրամասներ է ներկայացրել
Հունիսի 17-ին, ժամը 14:30-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Եռաբլուր պանթեոնի մոտ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բողոքի ակցիա. Ողջաբերդցիները պահանջում են լուծել սողանքների հարցը
Կոտայքի մարզի Ողջաբերդ համայնքի բնակիչներն այսօր հավաքվել են և սպասում են մարզպետ Ռոմանոս Պետրոսյանին: Վտանգավոր գոտում...