4 հազար դրամ մեկ օրվա գյուղացիական աշխատանքների դիմաց. Նոր ծրագիր
ԱԺ-ում վարչապետի ելույթով և քննարկումներին մասնակցելու հանգամանքով պայմանավորված, կառավարության այսօրվա նիստը սկսվել է սովորականից երեք ժամ ուշ: Գործադիրը սկսզբում քննարկել և հաստատել է «Սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսությունների աջակցության 2019 թվականի ծրագիրը»: Կառավարությունն այս տարի շուրջ 640 միլիոն դրամ կհատկացնի ծրագրի համար: Դրանում ներգրավված կլինեն մոտ 2400 հողօգտագործողներ: Աշխատանքների դիմաց օրավարձը կկազմի 4 հազար դրամ:
Հիշեցնենք, որ այս ծրագրում կներգրավվեն մինչև 3 հա սեփական հողատարածք ունեցող, կամ այն վարձակալությամբ օգտագործող անձինք, ովքեր որպես աշխատանք փնտրող, հաշվառված են զբաղվածության տարածքային կենտրոններում:
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ինչպես դիմավորեցին Նիկոլ Փաշինյանին ոստիկանության զորքերում
Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելել է ՀՀ ոստիկանության զորքերում, որտեղ նշվում է ՈԶ-ի 27-ամյակը: Միջոցառմանը ներկա...
Հյուսիսային պողոտայով զբոսնելիս մոտեցավ ինձ. Աննա Հակոբյան
Այսօր Երեւանում զբոսնելիս ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանին է մոտեցել Ռիմա անունով մի կին եւ հայտնել, որ երկրում տեղի ո...
Միաձայն ընդունվեց հեռուստատեսությամբ և ռադիոյով վիճակախաղերի գովազդը սահմանափակելու մասին օրենքի նախագիծը
ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց հեռուստատեսությամբ և ռադիոյով հեռարձակվող վիճակախաղերի գով...
Մահացել է կոմպոզիտոր Ստեփան Շաքարյանը
Հայաստանի կոմպոզիտորների միությունից տեղեկացնում են, որ մահացել է ՀԿՄ անդամ, ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Ստեփան Շա...