Խոզերի անկում Շիրակի մարզում
Արթիկի տարածաշրջանի Գեղանիստ գյուղում խոզերի անկման դեպքեր կան: Խոզապահությամբ զբաղվող տնտեսությունում երկու շաբաթում սատկել է 120 խոզ և խոճկոր:
Բնակիչների և գյուղապետի ահազանգերով գյուղ են եկել անասնաբույժներ և նշել, որ կենդանիների զանգվածային անկումը կարող է աղիքային վարակների հետևանք լինել: Այս մասին տեղեկանում ենք shantnews.am-ից:
Մասնագետների ցուցումներով գյուղացիներն առողջ թվացող խոզերին դեղորայքային բուժում են կատարում, բայց ցածր իմունիտետ ունեցող ախտահարված խոճկորներին փրկել չի ստացվում:
Լրատվականը հայտնում է, որ Վոլոդյա Ղազարյանը ընդամենը երեք ամիս առաջ է սկսել զբաղվել խոզապահությամբ: Գյուղատնտեսական վարկով 3 միլիոն դրամով գնել էր 40 խոճկորներ: Տնտեսությունն ընդլայնելու ծրագիր ուներ, բայց տեղի ունեցածից հետո որոշել է դադարեցնել անասնապահական ֆերմա ստեղծելու աշխատանքները: 10-ը օրում 40 խոճկորից 25 -ը սատկել է:
«Արդեն 20 հատ կորուստ կա: Այս պահի դրությամբ անկումները հասնում են հիսուն տոկոսի»,- լրատվամիջոցին պատմել է Վոլոդյա Ղազարյանը։
Տասը օրերի ընթացքում խոզերի անկման դեպքերն ավելացել են, Ղազարյանները հետո իմացել են, որ միայն իրենց տնտեսությունը չէ, որ վնաս է կրել գյուղում: Խոշոր վնաս կրած տնտեսությունների թիվը հասնում է 15-ի: Վերջին տարիներին Գեղանիստում շատերն են սկսել խոզապահությամբ զբաղվել:
Դեղորայքներն ու սրսկումներից հետո էլ առայժմ չպարզված վիրուսը չի նահանջել: Գյուղապետի ահազանգով Գեղանիստ են այցելել նաև մարզի վարակաբանն ու սննդի անվտանգության տեսչության մասնագետները, բայց դարձյալ հստակ ու կոնկրետ հիվանդության ախտորոշում չի տրվել:
Խոզերի անկման որպես հավանական պատճառ առայժմ շրջանառվում է միայն աղիքային վարակը, այլ ոչ խոզերի դասական ժանտախտը: Պատճառը հստակ պարզելուց հետո գյուղապետը կդիմի մարզպետարան վնաս կրած տնտեսությունների օգնություն վարկային գումարները սուբսիդավորելու խնդրանքով:
Նախնական հաշվարկներով` վնասը կազմում է 20 միլիոն դրամ:
Նմանատիպ հոդվածներ
Արցախում գնդիկաբեկորային ավիառումբի պայթյունի հետևանքով տուժած կա
Այսօր` ժամը 12:48-ին, Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոն Հադ...
«Աշտարակ» բուժկենտրոնում մահացածի հարազատները «շտապօգնության» մեքենա են վնասել. կա բերման ենթարկված
Հունիսի 17-ին, ժամը 21.55-ին, «Աշտարակ» բժշկական կենտրոնից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ բ/կ է տեղափոխվել Ոսկե...
Սահմռկեցուցիչ դեպք Լոռու մարզում. քիչ առաջ 30-ամյա մայրը խեղդամահ է արել 7-ամյա աղջնակին
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ դաժան ու սահմռկեցուցիչ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 20:00-ի սահմա...
Ուկրաինայում ադրբեջանցիները հայ ուսանողին դուրս են նետել պատուհանից
Խարկովի ֆիզիկական կուլտուրայի պետական ակադեմիայի առաջին կուրսի ուսանող Արթուր Մարտիրոսյանը ուսանողական հանրակացարանում տ...