Հասարակություն
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Հայաստանի երգի պետական թատրոնի» նախկին տնօրենը յուրացրել է ավելի քան 40 միլիոն դրամ
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ստացված տեղեկությունների…
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ստացված տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով բացահայտվել է «Հայաստանի երգի պետական թատրոն» ՊՈԱԿ-ի նախկին տնօրենի ապօրինությունները:
ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ ըստ նախնական տվյալների՝ ՊՈԱԿ-ի նախկին տնօրենը 1998-ից 2019 թվականներին, առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու միասնական դիտավորությամբ, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, ՊՈԱԿ-ին պատկանող Երևանի Խանջյան փողոցի շենքի տարբեր աշխատասենյակներ առանց պայմանագրերի և որոշ դեպքերում նաև պայմանագրերով ապօրինի վարձակալության է հանձնել տարբեր ֆիզիկական և իրավաբանական անձանց: Վարձակալությունից կանխիկ եղանակով ստացված գումարները չեն մուտքագրվել ՊՈԱԿ-ի բյուջե և յուրացվել են:
Քննությանն այս պահին հայտնի տվյալներով, պաշտոնատար անձը ընդհանուր առմամբ յուրացրել է առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 41.780.000 դրամ:
Առերևույթ հանցագործության փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է քննչական մարմին՝ նախաքննության:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ հոդվածներ
Քրեական հեղինակություն Արտյոմ Կանևսկոյը սևազգեստ խմբերի մասին
Քրեական հեղինակություն Արտյոմ Կանեւսկոյ մականունով հայտնի Արտյոմ Հարությունովը այսօր դատարանում էր՝ ամբաստանյալի կարգավի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես է տղամարդը փախուստի դիմում Նոր Արեշում կողոպուտից հետո
Հունիսի 2-ին ոստիկանության Էրեբունու բաժնում մի կին հաղորդում տվեց, որ մայիսի 31-ին, օրը ցերեկով, Նոր-Արեշի 15-րդ փողոցո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կարմիր բլուրը մաքրվել է շինաղբից. քաղաքապետարան
Հայաստանի ու տարածաշրջանի կարևորագույն հնավայրերից մեկի՝ Երևանի Կարմիր բլուրի մի հատվածը, շուրջ երեք տասնամյակ թաղված էր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սալյամի ուզո՞ւմ ես, ուրեմն ստացիր գլխիդ: Հարբեցո՛ղ. Ռումինիայում բժիշկը երշիկով հարվածներ է հասցրել հիվանդին
Ռումինիայում բժիշկը երշիկով հարվածել է անգիտակից վիճակում գտնվող հիվանդին: Ինչպես հայտնում է Daily Mail-ը, դեպքի պահին բ...