Պատահարներ
Կոտայքի մարզում Nissan-ը բախվել է արգելապատնեշներին, 150 մետր գլորվել ու շրջված հայտնվել ձորում
Կոտայքի մարզում, այսօր՝ մայիսի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 00։30-ի սահմաններում Աշտարակ քաղաքի բնակիչ՝ 30-ամյա Մյասնիկ Ե.-ն իր վարած Nissan մակնիշի 36 CA 206 համարանիշի ավտոմեքենայով…
Կոտայքի մարզում, այսօր՝ մայիսի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 00։30-ի սահմաններում Աշտարակ քաղաքի բնակիչ՝ 30-ամյա Մյասնիկ Ե.-ն իր վարած Nissan մակնիշի 36 CA 206 համարանիշի ավտոմեքենայով Երեւան-Սեւան ավտոճանապարհին, դեպի Երեւան ընթանալիս, «Արծվի թեւեր»-ի հարեւանությամբ դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին եւ մոտ 150 մետր մի քանի պտույտ գլորվելով՝ կողաշրջված վիճակում հայտնվել ձորում՝ ապառաժ քարերի վրա։
Shamshyan .com-ի հաղորդմամբ, վթարի հետեւանքով վարորդը, նրա ուղեւորներ 31-ամյա Շաքե Խ.-ն եւ 31-ամյա Անդրանիկ Կ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Աղբյուրի տեղեկություններով՝ վիրավորներից Շաքե Խ.-ն աշխատում է «Էրեբունի» բժշկական կենտրոնում՝ որպես բժիշկ, իսկ Անդրանիկ Կ.-ն՝ «Ասշեն Պրոջեքթ» ՍՊԸ-ում՝ որպես տնօրեն։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արտակարգ պատահար Պարույր Սևակի փողոցում
Այսօր՝ մայիսի 10-ին ժամը 15։00-ի սահմաններում, Պարույր Սևակի փողոցում մայթին կայանած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի շար...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ողբերգական ավտովթարՙ Մաստարա-Գյումրի ճանապարհին. կան տուժածներ ու զոհեր, որից մեկը 2 տարեկան երեխա է
Մայիսի 8-ին՝ ժամը 17:52-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Մաստարա-Գյումրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ:...
Սյունիքում տղամարդը հրապարակել է նախկին մտերմուհու մերկ լուսանկարները
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Ն. Օհանյանի նախագահությամբ, 52-ամյա ՀՀ քաղաքացուն դատապարտել է 4...
Դաժանությամբ սպանություն Արարատի մարզում. երիտասարդը դաժան ծեծի է ենթարկել 30-ամյա կնոջը
Այսօր՝ մայիսի 9-ին, առանձնակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 00։45-ի սահմաններում Մասիսի...
Ավելին Պատահարներ բաժնից
Գերմանիայի արևմուտքում անտառային խոշոր հրդեհը մարելու աշխատանքները շարունակվում են
5.0
Սևանա լճում ջրափրկարարները քաղաքացուն և խափանված ջրային մոտոցիկլը դուրս են բերել ափ
5.0
Ինդոնեզիայում 7,7 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով առնվազն 38 մարդ է զոհվել
5.0
6 ամսում ՃՏՊ-ների հետևանքով 114 մարդ է զոհվել, ավելի քան 3 հազար՝ վիրավորվել
3.7