Պատահարներ
Ինքնասպանության փորձ ֆինանսների նախարարության դիմաց
Երեւանում, այսօր՝ մայիսի 10-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները Երեւանում կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը։ Shamshyan. com-ի…
Երեւանում, այսօր՝ մայիսի 10-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները Երեւանում կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը։
Shamshyan. com-ի հաղորդմամբ, ժամը 02։30-ի սահմաններում ոստիկանները Մելիք Ադամյան փողոցում ծառայություն կատարելիս են եղել, երբ նրանց են մոտեցել մի քանի քաղաքացիներ եւ հայտնել, որ մի տղամարդ Մելիք Ադամյան փողոցի 1-ին հասցեի մոտ սպառնում է ինքնասպանություն գործել։
Ոստիկանները, մոտենալով դեպքի վայրին, կարողանում են ճիշտ հոգեբանական զրույց ունենալ այդ քաղաքացու հետ, որպեսզի նա չդիմի այդ ծայրահեղ քայլին, իսկ նա՝ ապակու կտորը ձեռքին, սպառնում էր կտրել դաստակների երակները։
Ոստիկանները քաղաքացուն իրենց ծառայողական ավտոմեքենայով տեղափոխում են ոստիկանության կենտրոնական բաժին, որտեղ հետաքննչական բաժանմունքում փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Աղբյուրի տեղեկություններով՝ այդ քաղաքացին Երեւան քաղաքի բնակիչ՝ 51-ամյա Գագիկ Թ.-ն է, ով պատճառաբանել է, որ կենցաղային անլուծելի խնդիրների պատճառով փորձել է դիմել ծայրահեղ այդ քայլին։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արտակարգ պատահար Պարույր Սևակի փողոցում
Այսօր՝ մայիսի 10-ին ժամը 15։00-ի սահմաններում, Պարույր Սևակի փողոցում մայթին կայանած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի շար...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ողբերգական ավտովթարՙ Մաստարա-Գյումրի ճանապարհին. կան տուժածներ ու զոհեր, որից մեկը 2 տարեկան երեխա է
Մայիսի 8-ին՝ ժամը 17:52-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Մաստարա-Գյումրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ:...
Սյունիքում տղամարդը հրապարակել է նախկին մտերմուհու մերկ լուսանկարները
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Ն. Օհանյանի նախագահությամբ, 52-ամյա ՀՀ քաղաքացուն դատապարտել է 4...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Քֆուր տվեց, էլ չդիմացա». 30-ամյա կնոջ սպանության մանրամասները
Shamshyan. com-ը հրապարակել է տեսանյութ, որտեղ դաշտում ծեծելով 30-ամյա կնոջը սպանած 26-ամյա երիտասարդը պատմում է, թե ինչ...
Ավելին Պատահարներ բաժնից
Գերմանիայի արևմուտքում անտառային խոշոր հրդեհը մարելու աշխատանքները շարունակվում են
5.0
Սևանա լճում ջրափրկարարները քաղաքացուն և խափանված ջրային մոտոցիկլը դուրս են բերել ափ
5.0
Ինդոնեզիայում 7,7 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով առնվազն 38 մարդ է զոհվել
5.0
6 ամսում ՃՏՊ-ների հետևանքով 114 մարդ է զոհվել, ավելի քան 3 հազար՝ վիրավորվել
3.7