Պատահարներ
Արարատի մարզում քոլեջի 17-ամյա 2 ուսանողներ դանակահարված տեղափոխվել են հիվանդանոց
Մայիսի 9-ին, վիճաբանություն-ծեծկռտուք և դանակահարություն է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 22։30-ի սահմաններում Արտաշատի բժշկական կենտրոնից ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ ազդրի վ/3-րդի կողմնային մակերեսի կտրած վերք և ձախ ձեռքի 1-ին մատի դիմային ֆալանգի շրջանի կտրած վերք» ու «կրծքավանդակի ձախ կեսի թափանցող կտրած-ծակած վերք, որովայնի առաջնային պատի աջ և ձախ թուլակողերի կտրած-ծակած չթափանցող վերքեր» աշխորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել անչափահաս տղաներ։ Այս մասին տեղեկացնում է Shamshyan com-ը։
Լրատվամիջոցը նշում է, որ ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը, ժամը 22։20-ի սահմաններում Բուրաստան գյուղում վիճաբանություն է տեղի ունեցել նշված անձանց և նույն գյուղի բնակիչ՝ 18-ամյա Գարիկ Շահբազյանի միջև, ով իր մոտ եղած սուր կտրող-ծակող գործիքով հարվածել է Վ. Հ.-ին և Ժ. Հ-ին։ Ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են Գ. Շահբազյանին, ով բերման է ենթարկվել ոստիկանության Արտաշատի բաժին, որտեղից էլ ներկայացվել է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորները սովորում են Արարատի մարզի պետական քոլեջներից մեկում։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արտակարգ պատահար Պարույր Սևակի փողոցում
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ողբերգական ավտովթարՙ Մաստարա-Գյումրի ճանապարհին. կան տուժածներ ու զոհեր, որից մեկը 2 տարեկան երեխա է
Սյունիքում տղամարդը հրապարակել է նախկին մտերմուհու մերկ լուսանկարները
Դաժանությամբ սպանություն Արարատի մարզում. երիտասարդը դաժան ծեծի է ենթարկել 30-ամյա կնոջը
Ավելին Պատահարներ բաժնից
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բեռլինում Իրանի վերջին շահի որդու վրա ներկ են լցրել
Խոշոր ավտովթար Մյասնիկյան պողոտայում` ավտոբուսի մասնկցությամբ. մանրամասներ
Հրազդան գետում մարմին է հայտնաբերվել
Մանրամասներ. Ինչպես է 46 քաղաքացի դուրս բերվել ստորգետնյա հորանից
5.0