Պատահարներ
Իտալացի ներդրողը` նախկին ոստիկանապետի և Հաշվեքննիչ պալատի գործող նախագահի դեմ
«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» օրաթերթին հայտնի է դարձել, որ դեռեւս 2019 թ. մարտի 4-ին իտալացի գործարար Դանիլո Պասսարիելլոյի կողմից ներկայացված՝ հանցագործության մասին հաղորդման հիման վրա հարուցվել է…
«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» օրաթերթին հայտնի է դարձել, որ դեռեւս 2019 թ. մարտի 4-ին իտալացի գործարար Դանիլո Պասսարիելլոյի կողմից ներկայացված՝ հանցագործության մասին հաղորդման հիման վրա հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Այսպես՝ դեռեւս 2003 թվականին գործարար Դանիլո Պասսարիելլոն ՀՀ-ում հիմնադրել է «Պասեպ Ինթերնեյշնլ» ՓԲԸ-ն՝ Հաշվեքննիչ պալատի ներկայիս նախագահ Լեւոն Յոլյանի, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի եղբայր Արմեն Սարգսյանի, ՀՀում Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության պատվավոր հյուպատոս Արմեն Հայրապետյանի եւ Հովսեփ Պետրոսյանի հետ միասին, ընդ որում, Պասսարիելլոյի համոզմամբ, ընկերության իրական բաժնետերը եղել է Ալիկ Սարգսյանը, այլ ոչ թե նրա եղբայր Արմեն Սարգսյանը:
Գործարարի համոզմամբ, իր գործընկերները, տարիներ շարունակ ապօրինի գործողություններ կատարելով, անհայտ ուղղություններով ֆինանսական միջոցները ելքագրելով, թաքցրել են ընկերության իրական եկամուտը, տնօրինել են ընկերության միջոցները անձնական նպատակներով եւ զրկել են իրեն ընկերության գործունեությունից շահութաբաժին ստանալու հնարավորությունից:
Բոլոր կողմերի մոտեցումները ճշտելու նպատակով մենք փորձեցինք կապ հաստատել Լեւոն Յոլյանի հետ՝ զանգահարելով Հաշվեքննիչ պալատ: Այնտեղից, ի պատասխան մեր հարցման, փոխանցեցին պարոն Յոլյանի դիրքորոշումը. «Նախաքննության ընթացքը որեւէ կերպ չվտանգելու համար պարոն Յոլյանը ներկա պահին հարցի վերաբերյալ որեւէ մեկնաբանություն չունի»:
Փորձեցինք կապ հաստատել նաեւ Ալիկ Սարգսյանի հետ: Նա, մինչեւ վերջ չլսելով հարցը, ասաց, որ շատ զբաղված է եւ որ ավելի ուշ զանգահարենք իրեն: Սակայն օրվա ընթացքում մեր հետագա մի քանի զանգերը մնացին անպատասխան:
Մեզ հաջողվել է կապ հաստատել Դանիլո Պասսարիելլոյի հետ. վերջինս հաստատեց, որ մեր ունեցած տեղեկատվությունը ճիշտ է: Նա նշեց, որ դիմել է AM իրավաբանական ընկերության փաստաբան Դավիթ Հունանյանին, որեւէ կերպ չի ցանկանում պրովոկացիայի ենթարկել մյուս կողմին եւ, հարգելով նախաքննական գաղտնիքը, հրաժարվում է պատասխանել մեր մյուս հարցերին՝ հավելելով, որ ավելի մանրամասն տեղեկատվության համար կարող ենք կապ հաստատել իր փաստաբանի հետ:
Գործարարը հավելեց, որ նախկինում հույս չուներ, թե իրավապահ մարմիններին դիմելով՝ կհասներ որեւիցե հաջողության՝ նկատի ունենալով գործընկերների դիրքը եւ կապերը, սակայն հեղափոխությունից հետո հավատում է իրավապահ մարմինների անաչառությանը եւ համոզված է, որ ապօրինությունը կբացահայտվի, եւ մեղավոր անձինք կենթարկվեն պատասխանատվության»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ողբերգական ավտովթարՙ Մաստարա-Գյումրի ճանապարհին. կան տուժածներ ու զոհեր, որից մեկը 2 տարեկան երեխա է
Մայիսի 8-ին՝ ժամը 17:52-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Մաստարա-Գյումրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ:...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քիչ առաջ խոշոր վթար է տեղի ունեցել Դավիթ Բեկ փողոցի վրա
Քիչ առաջ Aurora News-ը տեսանյութ է ստացել Երևանի Դավիթ Բեկ փողոցից, որտեղ վթար է տեղի ունեցել։ Այս պահին վթարի վերաբերյա...
Սյունիքում տղամարդը հրապարակել է նախկին մտերմուհու մերկ լուսանկարները
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Ն. Օհանյանի նախագահությամբ, 52-ամյա ՀՀ քաղաքացուն դատապարտել է 4...
Դաժանությամբ սպանություն Արարատի մարզում. երիտասարդը դաժան ծեծի է ենթարկել 30-ամյա կնոջը
Այսօր՝ մայիսի 9-ին, առանձնակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 00։45-ի սահմաններում Մասիսի...
Ավելին Պատահարներ բաժնից
Գերմանիայի արևմուտքում անտառային խոշոր հրդեհը մարելու աշխատանքները շարունակվում են
5.0
Սևանա լճում ջրափրկարարները քաղաքացուն և խափանված ջրային մոտոցիկլը դուրս են բերել ափ
5.0
Ինդոնեզիայում 7,7 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով առնվազն 38 մարդ է զոհվել
5.0
6 ամսում ՃՏՊ-ների հետևանքով 114 մարդ է զոհվել, ավելի քան 3 հազար՝ վիրավորվել
3.7