Քաղաքականություն
«Ապատեղեկատվություն է». Արմեն Սարգսյանը ու Սերժ Սարգսյանն չեն հանդիպել. Aysor am
Ինչպես ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակից, այնպես էլ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի աշխատակազմից հերքում են Արմեն Սարգսյանի և Սերժ Սարգսյանի հանդիպման մասին ԶԼՄ-ներից մեկով տարածված լուրը։…
Ինչպես ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակից, այնպես էլ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի աշխատակազմից հերքում են Արմեն Սարգսյանի և Սերժ Սարգսյանի հանդիպման մասին ԶԼՄ-ներից մեկով տարածված լուրը։ «Ապատեղեկատվություն է: Իրականությանը բացարձակապես չի համապատասխանում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հանդիպման լուրը»,- Aysor.am-ին ասացին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակից։
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի օգնական Հասմիկ Պետրոսյանը ևս կայքի հետ հեռախոսազրուցի ժամանակ հերքեց հանդիպման մասին լուրը։
«Սուտ է, չի համապատասխանում իրականությանը»,- ասաց Հասմիկ Պետրոսյանը։
Նշենք, որ «Ժողովուրդ» օրաթերթն այսօր գրել էր, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ու ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը հանդիպել են:
Նմանատիպ հոդվածներ
Շղթայական պաշտոնանկություններ. լեզու չեն գտնում Մարությանի հետ.«Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը հայտնել է, որ սեփական դիմումի համաձայն...
Դժգոհության նոր ալիք՝ ռուսական վերնախավում. ՌԴ վարչապետին «անտակտ» է որակել. Ժամանակ
«Ժամանակ» օրաթերթը գրում է. «ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի պահվածքն «անտակտ» էր որակել, որը ռ...
Կարապետյանի պաշտոնավարման վերջում նշանակված պաշտոնյան ազատվել է աշխատանքից.«Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Անցած շաբաթ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Հայկ Մալխա...
Դեռ պետք է ճշտել՝ ԱԱԾ-ի կողմից օպերատիվ նկարահանում իրականացնելու թույլտվություն եղե՞լ է, թե՞ ոչ․ Զեյնալյան
Իմ կողմից նշանակվել է ծառայողական քննություն ԱԱԾ-ի կողմից հրապարակված նյութի վերաբերյալ բազմակողմանի և օբյեկտիվ տեղեկատվ...