Քաղաքականություն
Խոշոր հրդեհ՝ Արշակունյաց պողոտայի գործարաններից մեկում. քաղաքացիները տարհանվել են
Մայիսի 2-ին` ժամը 23:27-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի թիվ 38/1 հասցեում գտնվող գործարանի 1-ին հարկում, 3-րդ հարկում ծխապատ գոտի է…
Մայիսի 2-ին` ժամը 23:27-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի թիվ 38/1 հասցեում գտնվող գործարանի 1-ին հարկում, 3-րդ հարկում ծխապատ գոտի է. ներսում քաղաքացիներ կան:
Հրդեհի բարդության «թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից վեց մարտական հաշվարկ, որոնցից մեկն անհրաժեշտությունը վերանալու պատճառով վերադարձել է:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արշակունյաց պողոտայի թիվ 39/3 հասցեում գտնվող բաց բաժնետիրական ընկերության նկուղում:
Փրկարարները 3-րդ հարկում գտնվող ընկերության տարածքից սանդուղքի օգնությամբ տարհանել են Ա.Ս.-ին (ծնված 1995 թ.), Մ. (ծնված 1966 թ.) և Բ. (ծնված 1991 թ.) Պ.-երին. վերջիններս չեն տուժել:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:39-ին, մարվել՝ 23:53-ին:
Նկուղում (մոտ 20 քմ) այրվել է կենցաղային աղբ (մոտ 4 խմ):
Նմանատիպ հոդվածներ
Շղթայական պաշտոնանկություններ. լեզու չեն գտնում Մարությանի հետ.«Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը հայտնել է, որ սեփական դիմումի համաձայն...
Դժգոհության նոր ալիք՝ ռուսական վերնախավում. ՌԴ վարչապետին «անտակտ» է որակել. Ժամանակ
«Ժամանակ» օրաթերթը գրում է. «ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի պահվածքն «անտակտ» էր որակել, որը ռ...
Կարապետյանի պաշտոնավարման վերջում նշանակված պաշտոնյան ազատվել է աշխատանքից.«Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Անցած շաբաթ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Հայկ Մալխա...
Դեռ պետք է ճշտել՝ ԱԱԾ-ի կողմից օպերատիվ նկարահանում իրականացնելու թույլտվություն եղե՞լ է, թե՞ ոչ․ Զեյնալյան
Իմ կողմից նշանակվել է ծառայողական քննություն ԱԱԾ-ի կողմից հրապարակված նյութի վերաբերյալ բազմակողմանի և օբյեկտիվ տեղեկատվ...