Քաղաքականություն
ՀՅԴ-ն ստորագրահավաք է սկսում. «Իրատես»
«Իրատես» թերթը գրում է. «Ի պաշտպանություն Հայաստան-Արցախ դաշինքի կյանքի կոչման՝ ՀՅԴ-ն Արցախում ստորագրահավաք կնախաձեռնի: «Իրատեսի» զրուցակիցն ասաց, որ կուսակցությունը մայիսի 7-ին նախատեսում է…
«Իրատես» թերթը գրում է. «Ի պաշտպանություն Հայաստան-Արցախ դաշինքի կյանքի կոչման՝ ՀՅԴ-ն Արցախում ստորագրահավաք կնախաձեռնի: «Իրատեսի» զրուցակիցն ասաց, որ կուսակցությունը մայիսի 7-ին նախատեսում է «Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինք» թեմայով ֆորում հրավիրել.
«Որպեսզի վարչապետն ամեն անգամ ստիպված չլինի ասել` ես չեմ ընտրվել Արցախի բնակչության քվեով, հետեւաբար իրավասու չեմ բանակցելու, դրա համար էլ առաջարկում ենք այս մոդելը: Բացի այդ, Հայաստանը հայտարարում է` Արցախի անվտանգության երաշխավորն է, բայց չի ասվում՝ իրավական ի՞նչ հիմքի վրա»:
Նա նաեւ ընդգծեց, որ թեեւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրները, հնարավոր է, դժգոհ լինեն Հայաստան-Արցախ ռազմաքաղաքական պայմանագրից, բայց այն Ադրբեջանի համար դեղին քարտ կլինի. «Այնպես չէ, որ հաջորդ օրը երկրները հերթ կկանգնեն՝ ճանաչելու համար Արցախի անկախությունը, բայց դա կհեշտացնի միջազգային ճանաչման գործընթացն ու ճանապարհ կբացվի բանակցություններին Արցախի լիիրավ մասնակցության համար»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
Շղթայական պաշտոնանկություններ. լեզու չեն գտնում Մարությանի հետ.«Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը հայտնել է, որ սեփական դիմումի համաձայն...
Դժգոհության նոր ալիք՝ ռուսական վերնախավում. ՌԴ վարչապետին «անտակտ» է որակել. Ժամանակ
«Ժամանակ» օրաթերթը գրում է. «ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի պահվածքն «անտակտ» էր որակել, որը ռ...
Կարապետյանի պաշտոնավարման վերջում նշանակված պաշտոնյան ազատվել է աշխատանքից.«Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Անցած շաբաթ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Հայկ Մալխա...
Դեռ պետք է ճշտել՝ ԱԱԾ-ի կողմից օպերատիվ նկարահանում իրականացնելու թույլտվություն եղե՞լ է, թե՞ ոչ․ Զեյնալյան
Իմ կողմից նշանակվել է ծառայողական քննություն ԱԱԾ-ի կողմից հրապարակված նյութի վերաբերյալ բազմակողմանի և օբյեկտիվ տեղեկատվ...