Քաղաքականություն
Գևորգ Պապոյանը հերքել է ՕԵԿ-ի հետ առնչությունը
Ոչ միայն հերքում եմ, որ երբևէ առընչություն եմ ունեցել ՕԵԿ-ի հետ, այլև պարզապես նշեմ, որ 18 տարեկան եմ դարձել 2005-ին, հետևաբար դրանից առաջ երբևէ չէի կարող դառնալ կուսակցական: Այս մասին ֆեյսբուքյան ի�…
Ոչ միայն հերքում եմ, որ երբևէ առընչություն եմ ունեցել ՕԵԿ-ի հետ, այլև պարզապես նշեմ, որ 18 տարեկան եմ դարձել 2005-ին, հետևաբար դրանից առաջ երբևէ չէի կարող դառնալ կուսակցական: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով մամուլի հրապարակմանը, որտեղ նշվում է, որ նա եղել է նաև ՕԵԿ անդամ:
«Իմ դեմ տարվող սև PR-ի շրջանակներում «մեկ կենտրոնից» կառավարվող թերթոններից մեկը միանգամայն «անմեղ» ձևակերպումով գրել է, որ «իրենց տեղեկություններով՝ ես 2004-2005 թթ. եղել եմ ՕԵԿ անդամ»։ Ոչ միայն հերքում եմ, որ երբևէ առընչություն եմ ունեցել ՕԵԿ-ի հետ, այլև պարզապես նշեմ, որ 18 տարեկան եմ դարձել 2005-ին, հետևաբար դրանից առաջ երբևէ չէի կարող դառնալ կուսակցական։ Հերթական ստի սպասումով»,-գրել է պատգամավորը:
Հիշեցնենք, որ «Փաստ» թերթը գրել էր. «Օրերս հայտնի դարձավ, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը ՀՀԿ անդամ է եղել: Տեղեկությունը չհերքեց նաև ինքը՝ արդարանալով, թե «ֆիկտիվ» է անդամակցել ՀՀԿ-ին:
Սակայն Գ. Պապոյանի քաղաքական անցյալը, կարծես թե, այսքանով չի սահմանափակվում: Սոցցանցերում տարածված լուրերի համաձայն՝ Գ. Պապոյանը ժամանակին եղել է նաև «Օրինաց երկիր» կուսակցության անդամ, մասնավորապես, խոսքը 2004-2006 թվականների մասին է»:
Նմանատիպ հոդվածներ
Շղթայական պաշտոնանկություններ. լեզու չեն գտնում Մարությանի հետ.«Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը հայտնել է, որ սեփական դիմումի համաձայն...
Դժգոհության նոր ալիք՝ ռուսական վերնախավում. ՌԴ վարչապետին «անտակտ» է որակել. Ժամանակ
«Ժամանակ» օրաթերթը գրում է. «ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի պահվածքն «անտակտ» էր որակել, որը ռ...
Կարապետյանի պաշտոնավարման վերջում նշանակված պաշտոնյան ազատվել է աշխատանքից.«Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Անցած շաբաթ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Հայկ Մալխա...
Դեռ պետք է ճշտել՝ ԱԱԾ-ի կողմից օպերատիվ նկարահանում իրականացնելու թույլտվություն եղե՞լ է, թե՞ ոչ․ Զեյնալյան
Իմ կողմից նշանակվել է ծառայողական քննություն ԱԱԾ-ի կողմից հրապարակված նյութի վերաբերյալ բազմակողմանի և օբյեկտիվ տեղեկատվ...