Քաղաքականություն
Եթե ապացուցվի, որ Սանասարյանի գործում թույլ են տրվել կեղծիքներ, ես պատասխան կտամ դրա համար. Արթուր Վանեցյան
ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը համաձայն չէ այն դիտարկումներին, թե Ազգային անվտանգության ծառայության և Պետական վերահսկողական ծառայության միջև կռիվ կա, քանի որ ՊՎԾ-ն միակ կառույցն է, որը կարող է ստուգել…
ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը համաձայն չէ այն դիտարկումներին, թե Ազգային անվտանգության ծառայության և Պետական վերահսկողական ծառայության միջև կռիվ կա, քանի որ ՊՎԾ-ն միակ կառույցն է, որը կարող է ստուգել ԱԱԾ-ին:
«ՊՎԾ-ն կարող է ստուգել միայն մեր ֆինանսաբյուջետային մասը, ուրիշ ոչ մի մաս ստուգելու լիազորություն ՊՎԾ-ն չունի: Մեզ ստուգելու լիազորություն ունի գլխավոր դատախազությունը, նաև կարող է գործ հարուցվել ՀՔԾ-ում»,- լրագրողների հետ զրույցում ասաց Արթուր Վանեցյանը:
Վանեցյանը շեշտեց, որ ԱԱԾ-ն անում է իր աշխատանքը շատ մաքուր, թափանցիկ, օրենքի բոլոր կետերի պահպանմամբ:
«Եթե կլինի դեպք, երբ ԱԱԾ-ն ինչ-որ մի անձի նկատմամբ կիրականացնի ապօրինի հետապնդում, ես այդ օրը պատրաստ եմ պատասխան տալ, թե՛ օրենքի առջև, թե՛ հասարակության և բոլորի առջև: Հորդորում եմ բոլորին չփորձել արհեստական աղմուկ սարքել ԱԱԾ-ի շուրջ: ԱԱԾ-ն այս կարճ ժամանակահատվածում ձեռք է բերել շատ մեծ հեղինակություն հասարակության շրջանում, և որևէ մեկը իրավունք չունի ԱԱԾ-ի հետ խոսել շանտաժի լեզվով, կամ փորձել վախեցնել, որպեսզի մենք մեր գործառույթները չիրականացնենք»,- ասաց ԱԱԾ տնօրենը:
Վանեցյանը շեշտեց՝ անկախ նրանից մարդը զբաղեցնում է պաշտոն, հանդիսանում է այս կամ այն կուսակցության անդամ կամ ղեկավար, եթե հանցանք է գործել, պատասխան է տալու օրենքի առջև. «Եթե օրենքը խախտած չի լինի մարդը, անկախ նրանից՝ կլինի մեր համախոհը, թե «թշնամին», իրեն չենք կարող ենթարկել պատասխանատվության կամ հետապնդել»,- ասաց նա:
Վանեցյանը հավելեց, որ այն օրը, երբ կլինի նման դեպք, ինքը չի աշխատի ԱԱԾ-ում, ոչ էլ կկարողանա հասարակության և քաղաքացիների աչքերին պարզ նայել:
Նմանատիպ հոդվածներ
Շղթայական պաշտոնանկություններ. լեզու չեն գտնում Մարությանի հետ.«Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը հայտնել է, որ սեփական դիմումի համաձայն...
Դժգոհության նոր ալիք՝ ռուսական վերնախավում. ՌԴ վարչապետին «անտակտ» է որակել. Ժամանակ
«Ժամանակ» օրաթերթը գրում է. «ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի պահվածքն «անտակտ» էր որակել, որը ռ...
Կարապետյանի պաշտոնավարման վերջում նշանակված պաշտոնյան ազատվել է աշխատանքից.«Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Անցած շաբաթ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Հայկ Մալխա...
Դեռ պետք է ճշտել՝ ԱԱԾ-ի կողմից օպերատիվ նկարահանում իրականացնելու թույլտվություն եղե՞լ է, թե՞ ոչ․ Զեյնալյան
Իմ կողմից նշանակվել է ծառայողական քննություն ԱԱԾ-ի կողմից հրապարակված նյութի վերաբերյալ բազմակողմանի և օբյեկտիվ տեղեկատվ...