Քաղաքականություն
Արհեստական աղմուկ է ԱԱԾ–ի շուրջ. Արթուր Վանեցյան
Արհեստական աղմուկ է ստեղծվել Ազգային անվտանգության ծառայության շուրջ, որը անհասկանալի է, թե ում է ձեռք տալիս։ Այս մասին այսօր՝ մայիսի 2-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝…
Արհեստական աղմուկ է ստեղծվել Ազգային անվտանգության ծառայության շուրջ, որը անհասկանալի է, թե ում է ձեռք տալիս։ Այս մասին այսօր՝ մայիսի 2-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով «Քաղաքացու որոշում» կուսակցության անդամ Գարեգին Միսկարյանին ուղղված հերքման պահանջին եւ խոսքի ազատության իրավունքի խախտման մասին։ «Եթե մարդիկ ակնհայտ սուտ տեղեկատվություն են տարածում, ես հերքել եմ այդ տեղեկատվությունը, բայց անընդհատ տարածվում է, իմաստն ո՞րն է։ Ես իմաստն եմ ուզում հասկանալ։ Արհեստական աղմուկ է ստեղծվել ԱԱԾ–ի շուրջ, որը անհասկանալի է, չգիտեմ ում է ձեռք տալիս»,–նշեց նա։
Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության ծառայությունը նամակ է ուղարկել «Քաղաքացու որոշում» (ՔՈ) կուսակցության անդամ Գարեգին Միսկարյանին՝ պահանջելով հերքել իր ֆեյսբուքյան գրառումը Արթուր Վանեցյանի՝ ծաղիկների բիզնես ունենալու եւ վառելանյութ ներկրելու մասին:
Նմանատիպ հոդվածներ
Շղթայական պաշտոնանկություններ. լեզու չեն գտնում Մարությանի հետ.«Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը հայտնել է, որ սեփական դիմումի համաձայն...
Դժգոհության նոր ալիք՝ ռուսական վերնախավում. ՌԴ վարչապետին «անտակտ» է որակել. Ժամանակ
«Ժամանակ» օրաթերթը գրում է. «ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի պահվածքն «անտակտ» էր որակել, որը ռ...
Կարապետյանի պաշտոնավարման վերջում նշանակված պաշտոնյան ազատվել է աշխատանքից.«Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Անցած շաբաթ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Հայկ Մալխա...
Դեռ պետք է ճշտել՝ ԱԱԾ-ի կողմից օպերատիվ նկարահանում իրականացնելու թույլտվություն եղե՞լ է, թե՞ ոչ․ Զեյնալյան
Իմ կողմից նշանակվել է ծառայողական քննություն ԱԱԾ-ի կողմից հրապարակված նյութի վերաբերյալ բազմակողմանի և օբյեկտիվ տեղեկատվ...