Քաղաքականություն
Մարտիմեկյան օրերին 50 հազարականներ բաժանվել են, բայց Քոչարյանը տեղյակ չի եղել. Պաշտպան
ԱԺ-ում Պետաիրավական հարցերով խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հետ զրույցում գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը չի ժխտել, որ իշխանափոխությունը մեծ դեր է ունեցել Մարտի 1-ի գործի…
ԱԺ-ում Պետաիրավական հարցերով խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հետ զրույցում գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը չի ժխտել, որ իշխանափոխությունը մեծ դեր է ունեցել Մարտի 1-ի գործի վերաբացման հետ. իշխանափոխությունից հետո մարդիկ սկսել են համագործակցել իրավապահ մարմինների հետ և անկաշկանդ տեղեկություններ հաղորդել։
Գլխավոր դատախազը նշել է, որ Մարտի մեկի գործի դատավարության գրեթե ամբողջ ընթացքը հանրությունը կտեսնի և կտա իր գնահատականները։
"Բացառիկ, աննախադեպ դատավարություն է լինելու, դուք կտեսնեք Երրորդ Հանրապետության ժամանակվա նվազագույնը 3 նախագահներին տարբեր դատավարական կարգավիճակով, կտեսնեք բազմաթիվ հասարակական, քաղաքական գործիչների, նախկին ու ներկա պաշտոնատար անձանց",-ասաց Դավթյանը։
Հարցին՝ ամբողջ դատավարությունը դռնբա՞ց է լինելու, թե՞ ոչ, Արթուր Դավթյանը պատասխանեց, որ կլինեն փոքր հատվածներ, որոնք դռնփակ կանցկացվեն, բայց, որպես կանոն, հրապարակային կլսենք մարդկանց ցուցմունքները։
Նշենք, որ երեկ Մարտի 1-ի գործով տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը factor. am-ի հետ զրույցում բացահայտումներ էր ներկայացրել գործից, մասնավորապես, հայտարարելով, որ օլիգարխները 50 հազարական դրամ են բաժանել մարտիմեկյան դեպքերի մասնակից զինվորականներին:
Մարտի 1-ի գործից անջատված մասով ի հայտ եկած բացահայտումների առնչությամբ Aravot. am-ի հետ զրույցում Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Ռուբեն Սահակյանը նշել է, թե ինչ, որ կա գործում՝ կա, բայց գնահատականը կտան դատարանում: Ինչ վերաբերում է բաժանված 50 հազարական դրամներին, ապա Սահակյանը հաստատել է, որ, այո, գումարները բաժանվել են, բայց Քոչարյանն առնչություն չունի այդ գումարների բաշխման հետ` "Այդքան բան":
Լրատվամիջոցի հարցին, այսինքն հերքո՞ւմ եք, որ նաեւ պետական մակարդակով են գումարները բաշխվել, պարոն Սահակյանն ասել է. "Արդեն պատասխանեցի: Քոչարյանն առնչություն չունի, իսկ եթե չունի, արդեն մնացած հարցերը մեզ չեն հետաքրքրում":
Իսկ այն հարցին, թե գործում ի հայտ եկած նոր հանգամանքները ձեր պաշտպանյալի դեմ չե՞ն, նրա մեղավորությունն ու մասնակցությունը ապացուցող հանգամանք չե՞ն, փաստաբանը պատասխանեց` "Իհարկե, ոչ":
Նմանատիպ հոդվածներ
Շղթայական պաշտոնանկություններ. լեզու չեն գտնում Մարությանի հետ.«Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը հայտնել է, որ սեփական դիմումի համաձայն...
Դժգոհության նոր ալիք՝ ռուսական վերնախավում. ՌԴ վարչապետին «անտակտ» է որակել. Ժամանակ
«Ժամանակ» օրաթերթը գրում է. «ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի պահվածքն «անտակտ» էր որակել, որը ռ...
Կարապետյանի պաշտոնավարման վերջում նշանակված պաշտոնյան ազատվել է աշխատանքից.«Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Անցած շաբաթ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Հայկ Մալխա...
Դեռ պետք է ճշտել՝ ԱԱԾ-ի կողմից օպերատիվ նկարահանում իրականացնելու թույլտվություն եղե՞լ է, թե՞ ոչ․ Զեյնալյան
Իմ կողմից նշանակվել է ծառայողական քննություն ԱԱԾ-ի կողմից հրապարակված նյութի վերաբերյալ բազմակողմանի և օբյեկտիվ տեղեկատվ...