Քաղաքականություն
Ինչի՞ց է ծագել փոխմարզպետի եւ պատգամավորի միջեւ վեճը. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Վայոց ձորում ԲՀԿ-ական Սերգեյ Բագրատյանի եւ փոխմարզպետ Ռազմիկ Տոնոյանի միջեւ ընդհարումը, «վկաներից» մեկի պատմելով, սկսվել է «բիչոկից», որը Քաղաքացու օրվա միջոցառման մասնակից…
«Հրապարակ» թերթը գրում է. «Վայոց ձորում ԲՀԿ-ական Սերգեյ Բագրատյանի եւ փոխմարզպետ Ռազմիկ Տոնոյանի միջեւ ընդհարումը, «վկաներից» մեկի պատմելով, սկսվել է «բիչոկից», որը Քաղաքացու օրվա միջոցառման մասնակից երիտասարդներից մեկը գետնին է նետել, իսկ երիտասարդ փոխմարզպետն էլ ցուցադրաբար հորդորել է նրան առվի միջից վերցնել «բիչոկը»՝ խոցելով տղայի ինքնասիրությունը։
Վերջինս անցել է հակագրոհի․ «Քեզ պետք է՝ դու վերցրու»: Դա լեզվակռվի պատճառ է դարձել, որին միացել են մյուսները, այդ թվում՝ Բագրատյանը։ Պատգամավորը հանդիմանել է փոխմարզպետին․ «Ի՞նչ տոնով ես խոսում, քեզ ո՞վ ա իրավունք տվել ջահել տղուն նվաստացնես»։
Փոխմարզպետը դիտողությունը ծանր է տարել։ Մանրամասներ պատմող մեր զրուցակիցն ասաց, որ իր համար անակնկալ է եղել, որ վեճն այդքան կթեժանար, եւ իմքայլականներն այդպիսի աղմուկ կբարձրացնեին, ու անգամ քրեական գործ կհարուցվեր․ «Որովհետեւ ամեն ինչ անցել էր, բոլորը գինովցած՝ գուցե տաքացել էին, բայց Բագրատյանից բացի, ուրիշներին էլ պետք է մեղադրել փոխմարզպետին «վիրավորելու» հարցում»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
Շղթայական պաշտոնանկություններ. լեզու չեն գտնում Մարությանի հետ.«Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը հայտնել է, որ սեփական դիմումի համաձայն...
Դժգոհության նոր ալիք՝ ռուսական վերնախավում. ՌԴ վարչապետին «անտակտ» է որակել. Ժամանակ
«Ժամանակ» օրաթերթը գրում է. «ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի պահվածքն «անտակտ» էր որակել, որը ռ...
Կարապետյանի պաշտոնավարման վերջում նշանակված պաշտոնյան ազատվել է աշխատանքից.«Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Անցած շաբաթ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Հայկ Մալխա...
Դեռ պետք է ճշտել՝ ԱԱԾ-ի կողմից օպերատիվ նկարահանում իրականացնելու թույլտվություն եղե՞լ է, թե՞ ոչ․ Զեյնալյան
Իմ կողմից նշանակվել է ծառայողական քննություն ԱԱԾ-ի կողմից հրապարակված նյութի վերաբերյալ բազմակողմանի և օբյեկտիվ տեղեկատվ...