Քաղաքականություն
Դավիթ Սանասարյանը չի հերքել, որ Ստեֆանո Ռիչչիի 3 միլիոն արժեցող կոստյում է հագել
Պետական վերահսկողական ծառայության նախկին պետ Դավիթ Սանասարյանի ու լրագրողների հանդիպմանն այսօր միջադեպ տեղի ունեցավ։ Antifake. am կայքի լրագրողը Դավիթ Սանասարյանի առջև նկար դրեց և խնդրեց պարզաբանել…
Պետական վերահսկողական ծառայության նախկին պետ Դավիթ Սանասարյանի ու լրագրողների հանդիպմանն այսօր միջադեպ տեղի ունեցավ։
Antifake. am կայքի լրագրողը Դավիթ Սանասարյանի առջև նկար դրեց և խնդրեց պարզաբանել, թե ինչ ապրանքանիշի կոստյում է կրում այդ լուսանկարում ու որքան արժե այն։
Դավիթ Սանասարյանը խուսափեց պատախանել հարցին, իսկ լրագրողն էլ պնդեց, թե փորձագետները նշել են, որ կոստյումը Ստեֆանո Ռիչչի ապրանքանիշ է, որն արժե երեք միլիոն։
«Ով որ ասել է՝ ես կնվիրեմ, լավ է, որ իմ նասկիները չեն տեսնում, դրա վերաբերյալ էլ ինչ-որ բան կասեն», - արձագանքեց Դավիթ Սանասարյանը։
Լրագրողներից մեկը կատակեց. «Չինակա՞ն է»։
«Ես կեղծ բան չեմ կրում», - կատակով արձագանքեց Սանասարյանը։
Նմանատիպ հոդվածներ
Շղթայական պաշտոնանկություններ. լեզու չեն գտնում Մարությանի հետ.«Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը հայտնել է, որ սեփական դիմումի համաձայն...
Դժգոհության նոր ալիք՝ ռուսական վերնախավում. ՌԴ վարչապետին «անտակտ» է որակել. Ժամանակ
«Ժամանակ» օրաթերթը գրում է. «ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի պահվածքն «անտակտ» էր որակել, որը ռ...
Կարապետյանի պաշտոնավարման վերջում նշանակված պաշտոնյան ազատվել է աշխատանքից.«Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Անցած շաբաթ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Հայկ Մալխա...
Դեռ պետք է ճշտել՝ ԱԱԾ-ի կողմից օպերատիվ նկարահանում իրականացնելու թույլտվություն եղե՞լ է, թե՞ ոչ․ Զեյնալյան
Իմ կողմից նշանակվել է ծառայողական քննություն ԱԱԾ-ի կողմից հրապարակված նյութի վերաբերյալ բազմակողմանի և օբյեկտիվ տեղեկատվ...