Քաղաքականություն
Եթե ֆեյքերին ու միամիտ մարդկանց հանես, շատ քիչ մարդ կա իշխանությանը սատարող. Վահան Բաբայան
Gohar Vardanyan
382 դիտում
Քաղաքացու օրը ագիտացիոն բնույթ կրող միջոցառում էր, ոչ ավելին։ Այս մասին այսօր՝ ապրիլի 29-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ նախկին պատգամավոր Վահան Բաբայանը:
«Համաշխարհային պրակտիկայում քաղաքացու տոն գոյություն չունի, այսինքն՝ սա արհեստածին գաղափար է, որը ծառայում է իշխանության քարոզչության, իշխանության ամրապնդման համար։ Ագիտացիոն բնույթ կրող միջոցառում է, ոչ ավելին։ Կարող էին հեղափոխության օր սահմանել, դա նորմալ կլիներ, քանի որ եթե իրենք ասում են, որ հեղափոխություն են արել եւ հավատում են դրան, կարող էին նշել այս օրը, ինչպես շատ երկրներում նշում են հեղափոխության օր»,–նշեց նա։
Վահան Բաբայանը շեշտում է, որ քաղաքացու օրը կրեց շատ լոկալ բնույթ. «Քաղաքացու օրը տեսանք, որ կրեց շատ լոկալ բնույթ, իհարկե սպասելիքներն այն էին, որ մարդիկ 1 տարի առաջվա նման դուրս կգային փողոց, կուրախանային, բայց նման բան չկա ու նման բան չի լինելու, որովհետեւ այն էյֆորիան, որ 1 տարի առաջ կար, այսօր այլեւս չկա։ Նույնիսկ սոցիալական ցանցերում եթե կառավարությանը սատարող ֆեյքերին ու միամիտ մարդկանց հանես, շատ քիչ մարդ կա իրենց պաշտպանող»։
Նրա համոզմամբ՝ մեր պատմության մեջ շատ իրադարձություններ են եղել, որ կարող էր սահմանվել տոնացույցում, ապա ընդգծում է՝ քաղաքացու օրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմի օրն էր. «Այսպիսի արհեստական վիճակ է, որը ես կանվանեի թղթյա տնակ, որը յուրաքանչյուր պահի կարող է փլվել։ Այսօրվա իշխանության միակ հենարանը ֆեյսբուքյան ֆեյքերն են ու միամիտ մարդիկ»։
Հրապարակախոս Կարինե Հակոբյանն էլ կարծիք հայտնեց, որ տոնը ինքնին լավ գաղափար էր, բայց պետք է տոնը ավելի կիրթ ձեւով տոնել եւ դրա համար պետք է մարդկանց կրթության աստիճանը բարձրացնել։
Հիշեցնենք, որ Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումների անցկացման համար ՀՀ կառավարության որոշմամբ պահուստային ֆոնդից տրամադրել է 124 մլն դրամ:
Նմանատիպ հոդվածներ
Շղթայական պաշտոնանկություններ. լեզու չեն գտնում Մարությանի հետ.«Ժամանակ»
Gohar Vardanyan
1 րոպե
719
Դժգոհության նոր ալիք՝ ռուսական վերնախավում. ՌԴ վարչապետին «անտակտ» է որակել. Ժամանակ
Gohar Vardanyan
1 րոպե
712
Կարապետյանի պաշտոնավարման վերջում նշանակված պաշտոնյան ազատվել է աշխատանքից.«Փաստ»
Gohar Vardanyan
1 րոպե
270
Դեռ պետք է ճշտել՝ ԱԱԾ-ի կողմից օպերատիվ նկարահանում իրականացնելու թույլտվություն եղե՞լ է, թե՞ ոչ․ Զեյնալյան
Gohar Vardanyan
1 րոպե
261
Ավելին Քաղաքականություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Ռազմական հարվածներ և դիվանագիտական ճգնաժամ․ լարվածությունը հասնում է գագաթնակետի
1 րոպե
190
Լուրերը մեկ տողով. Մարդկային ողբերգությունից մինչև ռազմական էսկալացիա. լարված աշխարհը նոր փուլում
1 րոպե
214
Լուրերը մեկ տողով. Կեղծ սիրավեպերով միլիոնների հափշտակություն. պատերազմը խորանում է Մերձավոր Արևելքում
1 րոպե
192
Լուրերը մեկ տողով. 2026-ը ձևավորվում է որպես ճգնաժամերի տարի. Հայաստանի ինդեքսը բարձրանում է
1 րոպե
204