Քաղաքականություն
Արամ Մանուկյանը Վանեցյանի մասին աղմկոտ գրառումներ անելուց հետո չի գնացել աշխատանքի. Factor am
Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արամ Մանուկյանը կրկին հայտնվել է քննարկումների կենտրոնում: Նա երեկ գիշեր մի քանի րոպեն մեկ պարբերականությամբ գրառումներ էր կատարել ԱԱԾ տնօրեն Արթու�…
Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արամ Մանուկյանը կրկին հայտնվել է քննարկումների կենտրոնում: Նա երեկ գիշեր մի քանի րոպեն մեկ պարբերականությամբ գրառումներ էր կատարել ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի մասին:
Քիչ առաջ, որոշ լրատվամիջոցներ տեղեկություն հրապարակեցին, որ Արամ Մանուկյանն ազատվելու է աշխատանքից: Նրա հետ մեզ կապ հաստատել չհաջողվեց, քանի որ թաղապետի տեղակալը աղմկոտ գրառումներից հետո ֆեյսբուքի էջը ջնջել է, իսկ հեռախոսահամարն էլ անհասանելի է դարձրել:
Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Գևորգ Բաբայանը Factor. am-ի հետ զրույցում հերքեց տեղեկությունները, որ իր` աղմկահարույց գրառումներով սոցցաներում ուշադրության կենտրոնում հայտնված տեղակալ Արամ Մանուկյանն ազատվել է աշխատանքից: Միաժամանակ տեղեկացրեց, որ այսօր աշխատանքի չի գնացել:
Նմանատիպ հոդվածներ
Շղթայական պաշտոնանկություններ. լեզու չեն գտնում Մարությանի հետ.«Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը հայտնել է, որ սեփական դիմումի համաձայն...
Դժգոհության նոր ալիք՝ ռուսական վերնախավում. ՌԴ վարչապետին «անտակտ» է որակել. Ժամանակ
«Ժամանակ» օրաթերթը գրում է. «ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի պահվածքն «անտակտ» էր որակել, որը ռ...
Կարապետյանի պաշտոնավարման վերջում նշանակված պաշտոնյան ազատվել է աշխատանքից.«Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Անցած շաբաթ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Հայկ Մալխա...
Դեռ պետք է ճշտել՝ ԱԱԾ-ի կողմից օպերատիվ նկարահանում իրականացնելու թույլտվություն եղե՞լ է, թե՞ ոչ․ Զեյնալյան
Իմ կողմից նշանակվել է ծառայողական քննություն ԱԱԾ-ի կողմից հրապարակված նյութի վերաբերյալ բազմակողմանի և օբյեկտիվ տեղեկատվ...