Քաղաքականություն
ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 6.5 տոկոսով
Այս տարվա առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 6.5 տոկոսով: Վիճակագրության կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, հատկանշական է, ո�…
Այս տարվա առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 6.5 տոկոսով:
Վիճակագրության կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, հատկանշական է, որ փետրվարի նկատմամբ մարտին տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 14.8 տոկոսով, իսկ այս տարվա մարտին ՏԱՑ-ը նախորդ տարվա մարտի համեմատ կազմել է6,2 տոկոս:
Այս աճի մեջ ամենաբարձր ցուցանիշները գրանցվել են ծառայությունների, շինարարության եւ առեւտրի ոլորտներում: Մասնավորապես, առաջին եռամսյակում ծառայությունների ոլորտում արձանագրվել է 17,3 տոկոսի աճ (մարտը 2018-ի մարտի համեմատ՝ 16,9 տոկոս աճ): Շինարարությունն աճել է 10,8 տոկոսով (մարտը 2018-ի մարտի համեմատ՝ 0,5 տոկոսով): Երրորդ տեղում առեւտրի շրջանառությունն է, որտեղ աճը առաջին եռամսյակում կազմել է 10,1 տոկոսով:
Արդյունաբերության ոլորտում աճը առաջին եռամսյակում կազմել է 2 տոկոս:
Փոշարենը գյուղատնտեսության ոլորտում եռամսյակային կտրվածքով արձանագրվել է 0,2 տոկոսի անկում:
Սպառողական գների ինդեքսն աճել է 1,5 տոկոսով, արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը՝ 0,3 տոկոսով:
Առաջին եռամսյակում էլեկտրական էներգիայի արտադրությունը նվազել է 14 տոկոսով: 5 տոկոսով նվազել է նաեւ արտաքին առեւտրաշրջանառությունը:
Փոխարենն 4,3 տոկոսով աճել է միջին ամսական անվանական աշխատավարձը՝ հասնելով 174 հազար դրամի:
Ընդ որում, պետական համակարգում միջին աշխատավարձն աճել է 4.4 տոկոսով` կազմելով 146,550 դրամ, իսկ մասնավոր հատվածում միջին աշխատավարձն աճել է 3 տոկոսով՝ հասնելով 189 հազար դրամի:
Առաջին եռամսյակում նվազել է թե արտահանումը, թե ներմուծումը: Արտահանումը նվազել է 8,6 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 3,1 տոկոսով:
Նմանատիպ հոդվածներ
Դեռ պետք է ճշտել՝ ԱԱԾ-ի կողմից օպերատիվ նկարահանում իրականացնելու թույլտվություն եղե՞լ է, թե՞ ոչ․ Զեյնալյան
Իմ կողմից նշանակվել է ծառայողական քննություն ԱԱԾ-ի կողմից հրապարակված նյութի վերաբերյալ բազմակողմանի և օբյեկտիվ տեղեկատվ...
Շղթայական պաշտոնանկություններ. լեզու չեն գտնում Մարությանի հետ.«Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը հայտնել է, որ սեփական դիմումի համաձայն...
Դժգոհության նոր ալիք՝ ռուսական վերնախավում. ՌԴ վարչապետին «անտակտ» է որակել. Ժամանակ
«Ժամանակ» օրաթերթը գրում է. «ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի պահվածքն «անտակտ» էր որակել, որը ռ...
Կարապետյանի պաշտոնավարման վերջում նշանակված պաշտոնյան ազատվել է աշխատանքից.«Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Անցած շաբաթ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Հայկ Մալխա...