Քաղաքականություն
ԶՈՒ գեներալի դեպքում դավաճանություն կհամարեի. Տոնոյանի` Միհրան Պողոսյանի` ՌԴ-ից քաղապաստան հայցելու մասին
«Որպես պաշտպանության նախարար՝ եկեք ես ԶՈւ գեներալների համար պատասխան տամ: Եթե չեմ սխալվում, Միհրան Պողոսյանը ԴԱՀԿ ծառայության գեներալ է եղել»: Այս մասին ԱԱԾ սահմանապահ զորքերի վարչությունում…
«Որպես պաշտպանության նախարար՝ եկեք ես ԶՈւ գեներալների համար պատասխան տամ: Եթե չեմ սխալվում, Միհրան Պողոսյանը ԴԱՀԿ ծառայության գեներալ է եղել»: Այս մասին ԱԱԾ սահմանապահ զորքերի վարչությունում լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ անդրադառնալով ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի՝ ՌԴ-ից քաղաքական ապաստան խնդրելու հարցին: Նախարարը հավելեց, որ ինքը հստակ տեղեկություն չունի, որ ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը ՌԴ-ից ապաստան է խնդրել:
Հարցին՝ եթե ԶՈւ գեներալները նման քայլի դիմեին, ինչպես կդիտվեր դա՝ Տոնոյանն ասաց. «Որպես դավաճանություն»:
Իսկ ինչ կասի Մարտի մեկի գործով մեղադրյալ, պաշտպանության նախկին նախար Միքայել Հարությունյանի մասով. չնայած նա ՌԴ-ից ապաստան չի խնդրել, բայց իրեն չեն արտահանձնում՝ պարզվեց, որ ՌԴ քաղաքացի է: Դավիթ Տոնոյանը պատասխանեց. «Երկրորդ քաղաքացիություն ունենալը սահմանափակված չէ օրենսդրությամբ, դուք ինձ տանում ենք բարոյական դաշտ, ես ունեմ իմ վարքի կանոնները»:
Հարցին՝ նորմա՞լ է համարում անվտանգության տեսանկյունից, որ պաշտպանության նախարարը լինի երկքաղաքացի, Տոնոյանն ասաց. «Ես ՝ որպես Դավիթ Տոնոյան, դա նորմալ չեմ համարում, բայց օրենքով կարող է լինել»:
Նմանատիպ հոդվածներ
Դեռ պետք է ճշտել՝ ԱԱԾ-ի կողմից օպերատիվ նկարահանում իրականացնելու թույլտվություն եղե՞լ է, թե՞ ոչ․ Զեյնալյան
Իմ կողմից նշանակվել է ծառայողական քննություն ԱԱԾ-ի կողմից հրապարակված նյութի վերաբերյալ բազմակողմանի և օբյեկտիվ տեղեկատվ...
Շղթայական պաշտոնանկություններ. լեզու չեն գտնում Մարությանի հետ.«Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը հայտնել է, որ սեփական դիմումի համաձայն...
Դժգոհության նոր ալիք՝ ռուսական վերնախավում. ՌԴ վարչապետին «անտակտ» է որակել. Ժամանակ
«Ժամանակ» օրաթերթը գրում է. «ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի պահվածքն «անտակտ» էր որակել, որը ռ...
Կարապետյանի պաշտոնավարման վերջում նշանակված պաշտոնյան ազատվել է աշխատանքից.«Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Անցած շաբաթ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Հայկ Մալխա...