Քաղաքականություն
Սանասարյանին առաջադրված մեղադրանքը լիովին հիմնավորված է. ԱԱԾ տնօրեն
Պետական վերհսկողական ծառայության ղկավար (լիազորությունները ժամանակավորապես կասեցված են - Aysor.am) Դավիթ Սանասարյանին առաջադրված մեղադրանքը լիովին հիմնավորված է, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում…
Պետական վերհսկողական ծառայության ղկավար (լիազորությունները ժամանակավորապես կասեցված են - Aysor.am) Դավիթ Սանասարյանին առաջադրված մեղադրանքը լիովին հիմնավորված է, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։
Դիտարկմանը, որ հաճախ նշվում է, թե Սանասարյանի գործը «կարված է», ԱԱԾ տնօրենն արձագանքեց.
«Հայաստանի Հանրապետությունում 2018թ.-ի ապրիլ ամսին տեղի ունեցած հայտնի իրադարձություններից հետո որևէ գործ կարելու, գործ սարքելու, նման դեպքեր չեն եղել։ Մենք բոլորս կառուցում ենք իրավական պետություն և Ազգային անվտանգության ծառայությունն այդ գարծում ունի իր առանցքային դերակատարությունը։ Այն մեղադրանքը, որ առաջադրվել է Դավիթ Սանասարյանին, այս պահին ամբողջովին հիմնավորված է՝ տարբեր մարդկանց ցուցմունքներով, կատարված առերեսումներով։ Չխախտելով պարոն Սանասարյանի անմեղության կանխավարկածը՝ հորդորում եմ բոլորին մի քիչ համբերել, երբ գործը կուղարկվի դատարան ու դուք բոլորդ հնարավորություն կունենաք ծանթանալու բոլոր այն ապացույցների հետ, որոնք ձեռք են բերվել նախաքննության ընթացքում և հանրությունը, լրագրողական միջավայրը, մնացած բոլոր կգնահատեն այդ ապացույցների իսկությունը»։
Անդրադառնալով հարցին, որ Սանասարյանին մեղադրանքի առաջադրումից հետո, գործով բոլոր կալանավորվածներն ազատ են արձակվել, ԱԱԾ տնօրենը նշեց, օրինակ, Դավիթ Ադյանի դեպքում, իրենք դիմել են Վերաքննիչ դատարան՝ բողոքարկելու ազատ արձակման վերաբերյալ որոշումը։
«Ես խնդրում եմ առհասարակ չշահարկել այդ գործը։ Մեծ աղմուկ է ստացել պարոն Սաասարյանի դեմ հարուցված գործը և իրեն մեղադրանք առաջադրելը։ Ես ուզում եմ ասել մեկ բան, ես՝ որպես ԱԱԾ տնօրեն, պարտավոր եմ իրականացնել օրենքով վերապահված իմ բոլոր լիազորություններն՝ անկախ նրանից, թե մեղադրվող անձը կլինի իմ ազգանկանը, բարեկամը, ընկերը, հարազատը, զինակիցը, եթե խախտել է օրենքը, պիտի կանգնի օրենքի առջև ու պատասխան տա։ Եթե ԱԱԾ աշխատակիցները թույլ կտան անօրինականություններ, նրանք ևս պետք է պատժվեն ու նրանց պատիժը պետք է լինի առավել քան խիստ», - ասաց Արթուր Վանեցյանը։
Նմանատիպ հոդվածներ
Դեռ պետք է ճշտել՝ ԱԱԾ-ի կողմից օպերատիվ նկարահանում իրականացնելու թույլտվություն եղե՞լ է, թե՞ ոչ․ Զեյնալյան
Իմ կողմից նշանակվել է ծառայողական քննություն ԱԱԾ-ի կողմից հրապարակված նյութի վերաբերյալ բազմակողմանի և օբյեկտիվ տեղեկատվ...
Շղթայական պաշտոնանկություններ. լեզու չեն գտնում Մարությանի հետ.«Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը հայտնել է, որ սեփական դիմումի համաձայն...
Դժգոհության նոր ալիք՝ ռուսական վերնախավում. ՌԴ վարչապետին «անտակտ» է որակել. Ժամանակ
«Ժամանակ» օրաթերթը գրում է. «ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի պահվածքն «անտակտ» էր որակել, որը ռ...
Կարապետյանի պաշտոնավարման վերջում նշանակված պաշտոնյան ազատվել է աշխատանքից.«Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Անցած շաբաթ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Հայկ Մալխա...