Քաղաքականություն
Ավելի՞ն եք ակնկալում, ճիշտ եք անում, և ավելին կլինի. Փաշինյան
Ժողովուրդը ճիշտ է անում, որ ավելին է ակնկալում եւ շատ լավ է, որ ավելին է ակնկալում: Այս մասին այսօր՝ ապրիլի 26-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Հայաստանում 50 հազա�…
Ժողովուրդը ճիշտ է անում, որ ավելին է ակնկալում եւ շատ լավ է, որ ավելին է ակնկալում: Այս մասին այսօր՝ ապրիլի 26-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Հայաստանում 50 հազար աշխատատեղ մեկ տարում ստվերից դուրս է բերվել կամ ստեղծվել է: Մենք վստահ ենք, որ առնվազն 40 մլրդ դրամով պետական բյուջեի եկամտային մասը գերակատարելու ենք, ուսուցիչների աշխատավարձը բարձրացնելու ենք, հուլիսի 1-ից բարձրանում է զինվորականների աշխատավարձը: ԱԱԾ-ի, ոստիկանության աշխատավարձերը արդեն բարձրացել են, 205 հազար մարդու աշխատավարձ հուլիսի 1-ից բարձրացել է: Բուժաշխատողների աշխատավարձը 30 տոկոսով բարձրացել է, 85 հազար մարդու թոշակ ու նպաստ բարձրանում է այնքան, որ ցածր չլինի սպառողական զամբյուղից: ՀՀ-ում տեղի է ունեցել ժողովրդավարության չափանիշներին աներկբայորեն համապատասխանող ընտրություններ: ՀՀ-ում մուտքի շուկայի որեւէ արգելք չկա: Ավելի՞ն եք ակնկալում, ճիշտ եք անում, եւ ավելին կլինի»,-ասաց Փաշինյանը:
Հարցին, թե իր վարկանիշն այս մեկ տարում ընկե՞լ է, թե բարձրացել, վարչապետը պատասխանեց. «Ես այդ հարցին անդրադարձել եմ: Ես չեմ ուզում մտնել այդ բանավեճի մեջ, բայց նա, ով ուզում է այդ հարցի պատասխանն ստանալ, ես ժամանակ առ ժամանակ Երեւանի փողոցներով քայլում եմ, կարող են գալ, տեսնել»:
Նմանատիպ հոդվածներ
Դեռ պետք է ճշտել՝ ԱԱԾ-ի կողմից օպերատիվ նկարահանում իրականացնելու թույլտվություն եղե՞լ է, թե՞ ոչ․ Զեյնալյան
Իմ կողմից նշանակվել է ծառայողական քննություն ԱԱԾ-ի կողմից հրապարակված նյութի վերաբերյալ բազմակողմանի և օբյեկտիվ տեղեկատվ...
Շղթայական պաշտոնանկություններ. լեզու չեն գտնում Մարությանի հետ.«Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը հայտնել է, որ սեփական դիմումի համաձայն...
Դժգոհության նոր ալիք՝ ռուսական վերնախավում. ՌԴ վարչապետին «անտակտ» է որակել. Ժամանակ
«Ժամանակ» օրաթերթը գրում է. «ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի պահվածքն «անտակտ» էր որակել, որը ռ...
Կարապետյանի պաշտոնավարման վերջում նշանակված պաշտոնյան ազատվել է աշխատանքից.«Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Անցած շաբաթ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Հայկ Մալխա...