Քաղաքականություն

25 մլն դրամով, կրկին առանց մրցույթի կկազմակերպի Քաղաքացու օրվա միջոցառումները

25 մլն դրամով, կրկին առանց մրցույթի կկազմակերպի Քաղաքացու օրվա միջոցառումները
Երևանում Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումների իրականացման նպատակով կտրամադրվի 25 մլն 20 հազար դրամ, իսկ 10 մարզերին միասին` 83 մլն 428 հազար դրամ: Եվս 15 մլն 762 հազար դրամ կհատկացվի «Քաղաքացու օրվան» նվիրված միջոցառումների հանրահռչակման, քարոզչության և տեղափոխման ծախսերի համար: Tert. am-ի հարցմանն ի պատասխան հայտնել են , որ ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Մարզերից ամենաքիչ գումարը կհատկացվի Գյումրուն՝ 7 մլն 999 հազար դրամ, ամենաշատը՝ Սյունիքին՝ 9 մլն 10 հազար դրամ: Վարչապետի աշխատակազմից լրատվականին հայտնել են նաև, որ Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումների կազմակերպման գործընթացն իրականացվել է մեկ անձից գնման ձևով, քանի որ ժամկետների սղության պատճառով հնարավոր չէ եղել կազմակերպել մրցութային կարգով գնման գործընթաց: «Տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությունը, հիշեցնենք, ԱԺ կողմից հաստատվել է ապրիլի առաջին տասնօրյակում, որի համաձայն որոշվել է առաջարկել ԱԺ-ին յուրաքանչյուր տարվա ապրիլի վերջին շաբաթ օրը նշել որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացու օր: «Հաշվի առնելով այն, որ ժամկետների սղության պատճառով հնարավոր չի եղել կազմակերպել մրցութային կարգով գնման գործընթաց, որոշվել է Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումների կազմակերպման գործընթացն իրականացնել մեկ անձից գնման ձևով: Ըստ ոլորտում նմանատիպ զանգվածային միջոցառումներ կազմակերպող ընկերությունների ներկայացրած առաջարկների՝ ընտրվել են կից նախահաշվով ներկայացված կազմակերպությունները, որոնց թիվը 11-ն է»,- ասվում է հարցման պատասխանում: Ըստ ներքոնշյալ աղյուսակի՝ առանց մրցույթի՝ մեկ անձից գնման ձևով Երևանում միջոցառումների կազմակերպումը կրկին պատվիրակվել է «Ֆակտորի Փրոդաքշն» ՍՊԸ-ին: Այս ընկերությունը նաև Երևանում Ամանորի միջոցառումների կազմակերպումն է իրականացրել՝ մեկ անձից գնման ձևով: Թումանյանի 150-ամյակի միջոցառումները ևս «Ֆակտորի Փրոդաքշնի» կողմից են կազմակերպվել: Քաղաքացու օրը, բացի երևանյան միջոցառումների անցկացման համար 25 մլն դրամի տրամադրմանը, «Ֆակտորի Փրոդաքշն»-ին է վստահվել պաստառների դիզայնի մշակումն իրականացնելը, որը կառավարության համար արժեցել է 1.5 մլն դրամ: «Քաղաքացու օրվան» նվիրված միջոցառումներն իրականացնող կազմակերպությունների և ըստ կազմակերպությունների նախատեսված գումարի չափի վերաբերյալ ստորև ներկայացվում են նախահաշիվներ: Նախահաշիվներով հստակ երևում է, թե ինչ ուղղություններով է ծախսվելու հատկացված 124 մլն դրամ գումարը ըստ միջոցառումների կազմակերպման գործընթացում ներգրավված ընկերությունների:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250