Հասարակություն
Ծառուկյանին պատկանող գազալցակայաններից մեկում ստուգմներ են ընթանում․ armdaily. am
Gohar Vardanyan
1 րոպե
596 դիտում
Անցած շաբաթ քննարկումների առիթ դարձան մի շարք ԱԳԼՃԿ-ներում գազի թանկացման մասին լուրերը, ինչը շատերը կապում էին Կառավարության այն որոշման հետ, որ գազը պետք է վաճառվի կիլոգրամով:
ArmDaily. am-ի հետ զրույցում Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանը նշել է, որ գազի գինը չի փոփոխվել.«Ոչ հարկային փոփոխություն է եղել, ոչ «Գազպրոմ»-ի կողմից է տնտեսվարողներին տրամադրվել գազի գնի փոփոխության մասին տեղեկություն: Դա ընդամենը տնտեսվարողների կողմից անբարեխիղճ վերաբերմունք է»:
Կոտոլյանը նշել է, որ տնտեսավարողները գազի խտության մեջ են խախտումներ անում. «Տնտեսավարողները պետք է իրենց ծրագրային փոփոխությունների մեջ նշեն գազի ճիշտ խտությունը: Իրենք քիչ են նշում, որպեսզի ելքային տվյալը մեծ ստանան ու սպառողը մի փոքր ավել վճարի»:
Լրատվականի հարցին, թե Գագիկ Ծառուկյանին պատկանող գազալցակայանների աշխատանքից բողոքներ ստանու՞մ են և արդյո՞ք այնտեղ խախտումներ գրանցվել են, Կոտոլյանը պատասխանեց.«Այո, եղել են բողոքներ: Եվ Գագիկ Ծառուկյանին պատկանող գազալցակայաններից մեկում ստուգմներ են այսօր ընթանում»:
Այն հարցին՝ կոնկրետ ինչ բողոք են ստացել, Արմեն Կոտոլյանն ասել է․ «Բողոք է եղել, որ գազ են լցրել, բայց չեն վարել այնքան, որքան պետք է վարեին: Այսիքն, եթե գազ լցնելուց հետո վարորդը պետք է վարեր մեքենան 150 կմ, իրենց մոտ լցնելուց հետո վարել է՝ 130»:
Նմանատիպ հոդվածներ
Որն էր Ազատություն պողոտայում տեղի ունեցած ավտովթարի պատճառը. Shamshyan com
Gohar Vardanyan
1 րոպե
677
Միջնորդություն է ներկայացվել կալանավորելու Միհրան Պողոսյանին
Gohar Vardanyan
1 րոպե
567
Նման երկոտանի «անասունները» պետք է կրեն քրեական պատասխանատվություն. Նաիրա Զոհրաբյան
Gohar Vardanyan
1 րոպե
846
Կներեք, պարո՛ն վարչապետ․ «Սպայկա»-ի աշխատակիցները դադարեցրին ակցիան
Gohar Vardanyan
1 րոպե
8,087
Ավելին Հասարակություն բաժնից
2026 թվականի ամառային զորակոչի և զորացրման ժամկետները հայտնի են
1 րոպե
235
Մայիսի 28-ին տեղի կունենա ոչ այնքան զորահանդես, որքան հաշվետվություն. Նիկոլ Փաշինյան
1 րոպե
85
Դատախազությունը ներկայացրել է անչափահաս Ռոբերտ Ռուբենյանի սպանության գործի մանրամասները
1 րոպե
144
Ես չեմ ասում արցախցիները փախել են, ես ասում եմ՝ Ղարաբաղի էլիտան է փախել. Նիկոլ Փաշինյան
1 րոպե
148
5.0