Հասարակություն
Սոցապ նախարարությունն ահազանգել է կաշառքի դեպքերի մասին
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը դիմել է դատախազություն՝ խնդրելով ուսումնասիրել երկու քաղաքացիների դիմումներ, որոնցում ահազանգվում է իրենցից պահանջված կաշառքի մասին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության լրատվական ծառայությունից։
Նախարարությանը հասցեագրված երկու դիմումներն էլ վերաբերում են Գյումրու թիվ 1 սոցիալական աջակցության տարածքային բաժնի տեսուչների կողմից դրսեւորած անբարեխիղճ աշխատանքին:
Ըստ դիմումատուների՝ տեսուչները քաղաքացիներին նպաստ նշանակելու դիմաց պահանջել են 2 ամսվա նպաստի գումարը: Ընդ որում, դիմումներից մեկում նշված է նաեւ տեսուչի անունը:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը, օրենքով սահմանված կարգով, ընթացք է տալու բոլոր նմանօրինակ ահազանգերին՝ ոլորտում կոռուպցիոն ռիսկերը բացառելու եւ քաղաքացիների իրավունքները պաշտպանելու համար:
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
Մեքենաներից մեկը գլորվել է ձորը․ խոշոր վթար՝ Հրազդան-Չարենցավան ավտոճանապարհին
ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ. Ի՞նչ է ասել Սամվել Կարապետյանը դատարանում
1.0
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես են բերման ենթարկում «Տաշիր պիցցա» ցանցի տնօրեն Վաղինակ Ղազարյան
5.0