Հասարակություն
Ավտոմեքենաների սեղմված գազը զգալի թանկացել է. «Ժողովուրդ»
Ժողովուրդ օրաթերթը երեկ վարորդներից ահազանգեր է ստացել, որ Հայաստանում գործող գազալցակայանների մեծ մասը, նոր ընդունված կարգի համաձայն, ապրիլի 1-ից անցել է բնական գազի կիլոգրամով վաճառքին: Դրա հետեւանքով, սակայն, թանկացել է ավտոմեքենաների շահագործման համար նախատեսված սեղմված բնական գազը:
Սովորաբար գազալիցքավորման աշտարակներում գազը կիլոգրամով է կշռվում, իսկ լիցքավորման կետերում վաճառվում է խորանարդ մետրով: Մասնագետների պնդմամբ՝ եթե մեքենան լիցքավորվի խորանարդ մետրով բարձր ջերմաստիճանի դեպքում, այն ավելի մեծ ծավալով կլցվի, սակայն ավելի փոքր զանգվածով:
Իսկ, ահա, կիլոգրամով փոխարինելու դեպքում այն, անկախ ծավալից, կհաշվարկվի կշռով:
Կառավարությունն էլ վարորդների իրավունքները պաշտպանելու համար Հարկային օրենսգրքով սահմանել է, որ այսուհետ հեղուկ գազը վաճառվելու է կգ-ով, ինչի հետեւանքով վարորդներին 1 կգ գազը շուրջ 40 տոկոսով ավելի թանկ է վաճառվում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
Վանաձորում տղամարդու դի է հայտնաբերվել, նախնական տվյալներով՝ կենդանու կողմից հոշոտված
Բեռնատարը մկրատաձև դիրք է ընդունել. արգելափակվել է մոտ 100 բեռնատար և 50 մարդատար ավտոմեքենա
Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը
3.0