Հասարակություն
Ադամը իմ հերոսն է. Նաիրա Զոհրաբյան
Ադամը իմ հերոսն է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը` 2016 թվականի ապրիլի 2-ին այս լուսավոր տղան` Ադամը, փոխեց մեզանից շատերի ու նաև իմ կյանքը:
Հիշեցնենք, որ երեք տարի առաջ այս օրը՝ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը 25-ամյա զինադադարից հետո Ադրբեջանը ռազմական ագրեսիա սկսեց Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով` կիրառելով իր զինանոցում եղած ռազմական տեխնիկայի գրեթե բոլոր հնարավոր տեսակները։ Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի և Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի միջև սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որը հետագայում կոչվեց Քառօրյա պատերազմ կամ Ապրիլյան պատերազմ։
Առճակատումը տևեց ապրիլի 2-ից 5-ը։
Ապրիլ ամսվա ընթացքում հայկական զինված ուժերից մարտական գործողությունների հետևանքով զոհվել է 110 և վիրավորվել 121 զինծառայող և կամավորական:
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
Վանաձորում տղամարդու դի է հայտնաբերվել, նախնական տվյալներով՝ կենդանու կողմից հոշոտված
Բեռնատարը մկրատաձև դիրք է ընդունել. արգելափակվել է մոտ 100 բեռնատար և 50 մարդատար ավտոմեքենա
Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը
3.0