Հասարակություն
Այրվածքներով հոսպիտալացված 12-ամյա աղջկան ոչ մի հարազատ չի այցելել. News. am
Մասիս քաղաքից այրվածքներով հոսպտալացված 12-ամյա աղջկան որեւէ հարազատ չի այցելել։ Այս մասին NEWS. am-ի հետ զրույցում հայտնեց Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոնի Այրվածքաբանական բաժանմունքի վարիչ Կարինե Բաբայանը։
«Մինչև հիմա որևէ հարազատ չի այցելել երեխային, գիտենք, որ ընտանիքը գտնվում է անապահով վիճակում»,- ասաց նա։
Կարինե Բաբայանը նաեւ մանրամասներ հայտնեց աղջկա վիճակի մասին․ «Նրա վիճակը շոկային է, միացված է արհեստական շնչառության ապարատին։ Ամեն ինչ անում ենք երեխայի կյանքը փրկելու համար»,- ասաց բժշկուհին՝ այնուամենայնիվ որևեւ կանխատեսում չանելով՝ երեխան կապրի, թե ոչ։
Նա նշեց, որ աղջիկը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։
Shamshyan. com-ը հայտնում է, որ 12-ամյա աղջիկը եղբոր հետ ապրում էր «ՌԱՖ» ավտոմեքենայում։ Նրանք մշտական բնակության վայր չունեն։
Նմանատիպ հոդվածներ
Փաստաբանի միջոցով կաշառքը փոխանցվել է դատավորին. ԱԱԾ-ն մանրամասներ է ներկայացրել
Պարգևատրումներ եղել են և կլինեն, բայց խելամտության շրջանակում. Անանյան
Նման երկոտանի «անասունները» պետք է կրեն քրեական պատասխանատվություն. Նաիրա Զոհրաբյան
Կին վարորդը կայանման փոխարեն մեքենայով մխրճվել է խանութի մեջ․ Ականատես
Ավելին Հասարակություն բաժնից
Հայաստանը դարձել է վրացական լոլիկի գլխավոր ներմուծողը
Կենցաղային վեճից հետո բնակարանում լուսաձայնային ատրճանակից կրակոցներ են հնչել
Վրաստանից արտահանվող դեղձի գլխավոր գնորդներից մեկը Հայաստանն է
5.0