Հասարակություն
Շաբաթօրյակը մեկնարկեց վարչապետի գլխավորությամբ
Տարածքային կառավարման և զարգացման նախարարության նախաձեռնությամբ «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում այսօր հանրապետության ողջ տարածքում իրականացվում է համապետական շաբաթօրյակ:
Երևանում՝ Վարդան Մամիկոնյանի արձանին հարող տարածքում շաբաթօրյակին մասնակցում են ԱԺ աշխատակազմի աշխատակիցներն ու պատգամավորները:
Ի դեպ, այսօր նախատեսված էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցելու է Համազգային թատրոնի նոր շենքի հիմնարկեքի արարողությանը, ինչից հետո միանալու էր շաբաթօրյակին։ Սակայն տեսնելով շինարարության հարակից տարածքի աղբը, հայտարարեց, որ այդ պայմաններում չի պատրաստվում շենքի հիմնարկեք անել։ Նա օգնականներին հորդորեց հանել մեքենաները տարածքից, վերցրեց ձեռնոցներն ու ավելը, և տվեց շաբաթօրյակի մեկնարկը։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
Հայաստանը դարձել է վրացական լոլիկի գլխավոր ներմուծողը
Կենցաղային վեճից հետո բնակարանում լուսաձայնային ատրճանակից կրակոցներ են հնչել
Վրաստանից արտահանվող դեղձի գլխավոր գնորդներից մեկը Հայաստանն է
5.0