ՊԵԿ-ում մեծ ժողով է եղել. այլևս պարգևատրումներ չեն լինելու
««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ՊԵԿ-ում պարգևավճարների մասով բարձրացված աղմուկից հետո նախօրեին ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը մեծ ժողով է հրավիրել և շարքային աշխատողներին տեղեկացրել, որ այլևս պարգևատրումներ չեն լինելու նրանց համար:
Մաշադյանը աշխատողներին հասկացրել է, որ պարգևավճարներից զրկվում են իրենց բերանբացության պատճառով: «Որ ավտոբուսներում քիչ բամբասեիք, էս օրին չէիք հասնի»,- բառացիորեն ասել է Մաշադյանը և հասկացրել, թե ով դժգոհ է, որ միայն մաքուր աշխատավարձն է ստանալու առանց պրեմիաների, կարող է դիմում գրել ու գնալ՝ դուռը բաց է»,-գրում է թերթը: