Հանրապետությունը ոչնչացնելու փորձ․ Մակրոնը մեղադրել է «դեղին բաճկոնավորներին»
«Դեղին բաժկոննավորները» մտադիր են «ոչնչացնել հանրապետությունը»: Նման կարծիք է հայտնել Ֆրանսիայի նախագահ Էմանուել ՄԱկրոնը։
«Այսօր Ելիսեյան դաշտերում տեղի ունեցածն այլեւս ցույց չէ: Դա մարդիկ,ովքեր ցանկանում են ոչնչացնել հանրապետությունը: Դրանումներգրավված են բոլոր նրանք, ովքեր այնտեղ են եղել», - գրել է Մակրոնը Twitter- ում:
Ֆրանսիայի նախագահը նաեւ նշել է, որ պետք է «ազդեցիկ որոշումներ» կայացնել, որպեսզի կատարվածը չկրկնվի:
Հիշեցնենք, որ շաբաթ օրը Փարիզում տեղի է ունեցել «դեղին բաճկոնների»շարժման տասնութերորդ ցույցը, որին մասնակցել է ավելի քան յոթ հազարմարդ: Ցուցարարները պայթուցիկ նյութեր են կիրառել, այրել են խանութներ, սրճարաններ: