Հասարակություն
Օպերային հարակից սրճարանները գիշերով թաքուն չեն ապամոնտաժի. Ինչ են պայմանավորվել քաղաքապետարանում
Որոշում որպես այսպիսին չի կայացվել, քաղաքապետարանի ներկայացուցիչները պարզապես խոստացան, որ գիշերով թաքուն ոչինչ չեն ապամոնտաժի։ Այս մասին այսօր՝ մարտի 13–ին, Օպերային հարակից սրճարանների ներկայացուցիչների եւ քաղաքապետարանի պաշտոնյաների միջեւ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը, հայտնում է News. am-y:
«Խոստացան, որ պատահական ապամոնտաժում չի լինի։ Սրճարանների սեփականատերերն էլ առաջարկում էին, որ չնայած 10 տարով վարձակալության պայմանագիր ունեն, պատրաստ են գոնե 5 տարի աշխատել»,– ասաց Անի Խաչատրյանը։
Կենտրոն համայնքի ղեկավար Վիկտոր Մնացականյանն էլ իր հերթին նշեց, որ ինքը չապամոնտաժելու տարբերակ չի տեսնում, այնուամենայնիվ, վերջնական որոշում կայացնողը քաղաքապետն է. «Մենք հիմա բոլոր առաջարկները կքննարկենք քաղաքապետի հետ, որից հետո կտարածենք մեր որոշումը»։
Վիկտոր Մնացականյանը հայտնեց նաեւ, որ Հայկ Մարությանը քննարկմանը ներկա չէր, քանի որ Վրաստանի նախագահի հետ էր հանդիպման։
Նմանատիպ հոդվածներ
ԹԱՐՄԱՑՎԱԾ. Ավտոբուսների վարորդները գործադուլ են անում. Տասնյակ մարդիկ կանգառներում են մնացել
ՏԵՍԱՆՅՈՒԹ.Տաքսու կին վարորդը ստիպել է ուղևորին «զելյոնկայով» լվացվել
Պարգևատրումներ եղել են և կլինեն, բայց խելամտության շրջանակում. Անանյան
Հրաժարվում են աշխատել Արսեն Թորոսյանի հետ. ողջ կազմով աշխատանքից ազատման դիմում են գրել. Փաստ
Ավելին Հասարակություն բաժնից
Նոր մանրամասներ` «Ուժեղ Հայաստան»-ի համակիրների մեղադրանքների վերաբերյալ
Հայտնի է՝ ովքեր են 2026 թվականի ամենաազդեցիկ մարդիկ աշխարհում
Ծառուկյանի փեսան կզրկվի միլիարդներից և անշարժ գույքերից. Դատախազություն
5.0