Կաշառքը տվել եմ, փոխանցել է Քոչարյանին, թե՞ ոչ, չեմ կարող ասել․ Սիլվա Համբարձումյան
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ քննվում է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար մեղադրվող բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի գործը վերաբացելու դեմ նրա պաշտպանների ներկայացրած բողոքը։ Դատարանի դահլիճից դուրս, լրագրողների հետ զրույցում Համբարձումյանը նշեց, որ ինքը երբևէ հակասական ցուցմունքներ չի տվել: Նա հայտարարեց, որ ոչ մի նոր անուն չի հնչելու բոլոր անունները հրապարակվել են: Համբարձումյանը պատմեց, որ առերեսվել է Վարդան Օսկանյանի հետ, բայց այս անգամ կաշառքի գործի շրջանակներում չի եղել առերեսումը: Հարցին՝ առաջիկայում ի՞նչ նոր անուններ են բացահայտվելու, պատասխանեց՝ ոչ մի նոր անուն. «Ինչ որ եղել է, արդեն եղել է»: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործի հետ կապված էլ նշեց․ «Ես Մայրապետյան Սամվելին եմ կաշառք տվել, փոխանցել ա Քոչարյանին, թե՞ ոչ, չեմ կարող ասել»։