Քաղաքականություն
Ալիևը գոհ է ԵԱՀԿ Մինսկի խմբի վերջին հայտարարությունից․ մանրամասներ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ընդունել է երկրում ԱՄՆ նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Էրլ Լիտենբերգերի հավատարմագրերը. այս մասին հաղորդում է «Թրենդ» գործակալությունը: Հանդիպման ժամանակ քննարկվել…
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ընդունել է երկրում ԱՄՆ նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Էրլ Լիտենբերգերի հավատարմագրերը. այս մասին հաղորդում է «Թրենդ» գործակալությունը:
Հանդիպման ժամանակ քննարկվել են նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ կապված մի շարք հարցեր: Ալիևը ուշադրություն է հրավիրել հակամարտության կարգավորման Ադրբեջանի դիրքորոշման վրա, որը, ըստ նրա. «հիմնված է միջազգային իրավունքի և նորմերի ու արդարադատության վրա»:
«Թրենդ» գործակալության տարածած հաղորդագրության համաձայն Ալիևն իր կարծիքն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջերս տարածած հայտարարության առնչությամբ՝ ասելով հետևյալը. «Ադրբեջանական կողմը դրական է համարում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությունը, նաև նրանց տեսակետները, որոնք վերաբերում են բանակցությունների ձևաչափի փոփոխման անհնարինությանը»:
Նմանատիպ հոդվածներ
Ձերբակալվել է առողջապահության նախկին փոխնախարարը
«Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում հայտնաբերված չարաշահումների դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայք...
ՏԵՍԱՆՅՈՒԹ.Պետք է ասեն, թե ինչու են պարկուճները փոխել, բայց կարծես ցանկություն չունեն. վարչապետ
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանելով Մարտի 1-ի գործին վերաբերող հարցին նշեց....
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նաիրի Հունանյանը ԱԱԾ գործակա՞լ է եղել․ պատասխանում է Արթուր Վանեցյանը
Այո, տեղեկություններ ունեմ, բայց ես ոչ կհաստատեմ Շիրխանյանի խոսքերը, ոչ կհերքեմ: Այս մասին, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ...
Ես ու թոռներս խնդիր չունենք, խնդիր դու ունես․Ծառուկյանը՝ լրագրողին
Այսօր Աժ-ում արտահերթ նիստ էր գումարված: Նիստից հետո տեղի ունեցած լրագրողների հետ ճեպազրույցում ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկ...